Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լիկվիդը վերացվում

18:00, cumartesi, 07 nisan, 2018
Լիկվիդը վերացվում
     ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվող նոր նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է վերացնել «լիկվիդ-վերաքննություն» հասկացությունը՝ փոխարենը առաջնորդվելով միայն տարեկան հավաքվող մինիմալ և մաքսիմալ կրեդիտային համակարգով, միանշանակ չի ընկալվում բուհերի կողմից: Բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուները համամիտ են՝ թեև մոդելը կիրառվում է աշխարհում, սակայն Հայաստանում անցումը հեշտ ու սահուն չի լինի: «Արմենպրես» -ը փորձեց պարզել մի քանի բուհերի պրոռեկտորների մոտեցումը այս, ինչպես նաև առաջարկվող մեկ այլ փոփոխության շուրջ, ըստ որի՝ նախատեսվում է նվազեցնել պատահական մասնագիտություններով ներկայացված դիմում հայտերի թիվը, ինչպես նաև դիմորդները միասնական քննությունները կհանձնեն մաս-մաս: Երևանի պետական համալսարանի` (ԵՊՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ «լիկվիդ-վերաքննության» վերացումը ծանոթ մոդել է, որը կիրառվում է դրսում, իհարկե, դժվար կլինի անցումը, քանի որ որոշակի ժամանակ է անհրաժեշտ բուհերին ամբողջապես նախապատրաստելու: «Անհրաժեշտ են լուրջ աշխատանքներ և կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանը պատրաստ կլինի նոր նախագծին», -ասաց բուհի պրոռեկտորը: Այն հարցին` ուսանողակենտրոն է արդյոք այս նախագիծը, Գրիգորյանը պատասխանեց. «Անշուշտ, քանի որ այս համակարգով նաև ուսանողն է ընտրելու անհատական ուսումնական ծրագիրը, իսկ թե ուսանողության ո՞ր տոկոսը պատրաստ կլինի ինքնուրույն ընտրել, ժամանակը ցույց կտա»: Իսկ քննարկվելիք այն նախագծի մասին, ըստ որի՝ նախատեսվում է նվազեցնել պատահական մասնագիտություններով դիմում հայտերի թիվը, Գրիգորյանը նշեց, որ այս տարի սպասվող փոփոխությամբ միտում կա դիմում-հայտերի երկփուլ ընդունելության: Առաջին փուլի համաձայն՝ ուսանողը ընտրելու է միայն մեկ մասնագիտություն, բայց կարող է ընտրել սահմանափակ քանակով բուհերում, դա իրականացվում է մինչև միասնական քննությունների սկիզբը, որից հետո քննությունը շատ արագ իրականացվում է, որն էլ ապահովում է մասնագիտական կողմնորոշմամբ գաղափարը, այնինչ՝ երկրորդ փուլում դիմորդը հնարավորություն կունենա հայտագրելու մի քանի մասնագիտություններ՝ տարբեր բուհերում: «Սա ընդունելի է շատ վայրերում և կհեշտացնի դիմորդների ուսումնական գործընթացը, քանի որ քննությունները կհանձնվեն ավելի քան մեկ անգամ», -նկատեց Գրիգորյանը: Այն հարցին, թե վերոնշյալ նախագծերը արդյոք եվրոպական չափորոշիչներին ինտեգրվելու միտում ունեն, Գրիգորյանը պատասխանեց՝ այո, դա ընդունված չափորոշիչ է։ Ամերիկյան համալսարանում ամբողջ տարվա ընթացքում իրականացվում է ընդունելություն, այնինչ՝ պետական բուհերում սահմանափակ է քննությունների հանձնումն ու դիմում հայտերի ընդունումը: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ևս նշեց, որ միանգամից անցումը դժվար կլինի: «Սակայն այն, որ ուսանողը ինքն է ընտրելու՝ քանի տարում որքան կրետիդ և երբ ավարտի՝ չորս տարում, թե վեց, սա ընդունված տարբերակ է և առավել ուսանողակենտրոն», -նշեց Ակոպյանը: Ըստ նրա՝ նախագիծը կնպաստի ուսումնական գործընթացի բարելավմանը: Եվ ֆակուլտետների ներսում նոր նախագծերը որևէ փոփոխության չեն հանգեցնի: Պատահական մասնագիտություններով դիմում-հայտերի նվազեցումը ըստ Ակոպյանի՝ առավել կուղղորդի դիմորդներին, և մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելը արդյունավետ կլինի. ոչ մի դիմորդ չի հայտնվի այն ֆակուլտետում, որի մասին, այսպես ասած, պատկերացում չունի: Ակոպյանը նշեց, որ ունեն ֆակուլտետներ, որտեղ որպես կանոն ընդունվում են երկրորդ, երրորդ հայտով, և որակի առումով միանշանակ կա տարբերություն։ Երբ դիմորդը ընդունվել է երկրորդ կամ երրորդ հայտով, ըստ էության՝ նա կորցնում է սովորելու մոտիվացիան, իսկ թե սա որքանով կվնասի այն ֆակուլտետների գոյությանը, որտեղ համեմատաբար քիչ կլինեն դիմում հայտերը, նա պատասխանեց, որ դա կախված է դիմորդների թվից, և ամեն բան կանեն ֆակուլտետի գոյությունը չվնասելու համար: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը նշեց, որ դեմ է վերոնշյալ նախագծին և գոնե մեկ լիկվիդացիան պետք է պահպանվի: Սպասվhttps://yelaket.am/?p=35832&l=amող փոփոխություններով ակնկալվում է, որ բուհերը նոր համակարգով նախատեսված ուսումնական գործընթացին կանցնեն երեք տարվա ընթացքում:
    
    
     https://yelaket.am/?p=35832&l=am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3095 | 0 | 0
Facebook