Լիդիյան 21 տարեկան է և սովորել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում: Քանի որ նա կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել մարդկանց ուշադրությունը, որոշեցի փոքրիկ հարցազրույց անցկացնել նրա հետ:
-Կարծում եմ բոլորին կհետաքրքրի Ձեր ազգանունը: Այլ ազգի արմատներ ունե՞ք:
-Բնականաբար: Երկու կողմից էլ սլավոնական արյուն եմ ժառանգել: Այդտեղից էլ ազգանունս:
-Ձեզ ավելի շատ ճանաչեցին «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք նկարահանումներին:
-Պատահականության արդյունքում: Հաշվի առնելով թե՛ ատաքին և թե՛ մասնագիտական տվյալներս, ստացա Ջենիի կերպարը:
-Ձեզ դուր եկա՞վ ''Ջենիի'' կերպարը:
-Բավականին: Ընթացքում ավելի հարազատ դարձավ և ավելի նվիրվեցի:
-Լիդիյայի ու Ջենիի մեջ կա՞ն արդյոք նմանություններ:
-Բացարձակապես՝ոչ:
-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր հարազատները սերիալում նկարահանվելու մտքին:
-Հաշվի առնելով մասնագիտությունս՝ ողջունեցին:
-Շու՞տ ընկերացաք մյուս հերոսների հետ: Նրանց հետ համատեղ աշխատելուց խնդիրներ չառաջացա՞ն:
-Բնականաբար ամեն ինչ միանգամից չի տրվում: Ժամանակի ընթացքում, եթե ոչ ընկերական, ապա ջերմ հարաբերություններ հաստատվեցին բոլորի հետ:
-Քնադատողներ կա՞ն: Եթե այո, ապա ինչպե՞ս եք արձագանքում նրանց:
-Բնականաբար առանց դրա անհնար է: Սկզբնական էտապում ծանր էի տանում: Հիմա արդեն բավականին թեթև:
-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:
-Սառը դատելը, մանկամտությունից դուրս մտածելակերպը:
-Եթե ոչ դերասան, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Մոդելավորողի
-Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա դերասաններին:
-Ազատվել վախերից ու կաղապարներից:
-Այսպիսով ավարտեցինք հարցազրույցը: Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք հարցազրույց տալ:
-Շնորհակալություն
Հարցազրույցը անցկացրեց՝ Անուշիկ Մկրտչյանը