Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հերոսներին

17:21, pazartesi, 02 nisan, 2018
Հերոսներին
     Էլ ոչ մի մայր թո՛ղ չարտասվի՝
     Ստանալով բոթը որդու,
     Ոչ մի զավակ ու ոչ մի կին
     Չորբանա, չայրիանա...
     Ոչ մի զինվոր կյանքի գնով,
     Թող որ հերոս էլ չդառնա:
     Առանց այդ էլ մի բուռ հայը
     Շատ հերոս է արդեն ծնել,
     Ժամանակն է գիտնականներ
     ՈՒ, պարզապես, ԼԱՎ ՀԱՅ ծնվեն ...
     Արմե՛ն, Ադա՛մ, Քյարի՛մ, Ռոբե՛րտ ...
     Հերոս տղե՛րք, քաջ ու անվախ,
     Թուրքի վախը լավ եք չափել,
     Ննջե՛ք հանգիստ, մենք մեր հողը
     Ոչ մի գնով թուրքին չենք տա,
     Այնտեղ արյունն է ձեր թափվել,
     Ձեր արյունը՝ հերոս տղե՛րք...
     Ննջե՛ք հանգիստ, եղե՛ք վստահ,
     Որ ձեր մահը զուր չի եղել
     Նոր սերնդի համար այսօր
     Օրինակ եք դարձել, տղե՛րք...
     Աղջիկ-տղա զենք կբռնեն,
     Կռիվ կտան ու կմեռնեն,
     Բայց ձեր արյամբ ներկված հողը
     Թուրք ոսոխին չեն տա, ԵՐԲԵՔ...
    
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
4372 | 0 | 0
Facebook