Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտե՞ք արդյոք…

19:38, cuma, 30 mart, 2018
Գիտե՞ք արդյոք…

Աքեմենյան Պարսկաստանի տիրակալներին Բաբելոնն ամեն տարի 500 ներքինի տղա է մատակարարել, իսկ Կողքիս երկիրը՝ հինգ տարին մեկ անգամ 100 տղա և 100 աղջիկ: Հայաստանը տարեկան տվել է 30 հազար մտրուկ (քուռակ) և 400 տաղանդ արծաթ:


     Հնդկաստանից մինչև Հունաստան տարածվող երկրի ու նրա բոլոր մարդկանց տերը խմել է միմիայն Քոսապ գետի (Շուշան նահանգում է) ջուրը, որը լավագույնն է համարվել: Այդ ջուրը (արծաթե ամանների մեջ) նրա հետևից սայլերով տարել են այնտեղ, ուր նա մեկնել է:


     Աքեմենյան արքաներից առավել անգութն ու դաժանը Կամբյուսեսն է եղել: Նա հրամայել է մարդկանց մինչև պարանոցը կենդանի թաղել ու թողնել, որ դանդաղ մեռնեն: Նա բարձր պաշտոնյաներից մեկին հարկադրել է նստել այն աթոռի վրա, որը ծածկված էր նրա հոր կաշվով: Մի անգամ նա հարբած վիճակում նետով սպանում է իր դրանիկներից մեկի որդուն, և խեղճ հայրը ոչ միայն պիտի լռեր, այլև, իր տիրոջն հաճո լինելու համար, պիտի գովեր նրա դիպուկությունը:


     Ապստամբությունները ճնշելիս՝ նրանց դաժանությունն անասելի է եղել: Դարեհ Վշնասպյանը Բաբելոնում ցից է հանում 300 մարդու, իսկ Բաբելոնի բնակչությունը շատացնելու համար նա ուրիշ ազգերից 50 հազար կին է խլում և ուղարկում Բաբելոն:
    
     Պարսկերեն լեզուն, պարսից կրոնը հնում արդեն խորն արմատներ են գցել հայոց մեջ: Ըստ հույն պատմիչ Քսենոֆոնի վկայության՝ Պարսկաստանի սահմանագլխի մի գյուղի հայ ջրվոր կանայք Քսենոֆոնի զինվորների հետ խոսել են պարսկերեն իմացող մի թարգմանչի միջոցով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4229 | 0 | 0
Facebook