Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՄԵՆ ՄԻ ԽՈՀՍ ՄԻ ՄԵՆԱՄԱՐՏԻԿ

07:31, cuma, 30 mart, 2018
ԱՄԵՆ ՄԻ ԽՈՀՍ ՄԻ ՄԵՆԱՄԱՐՏԻԿ
     Ամեն մի խոհս մի մենամարտիկ,
     Վահան ու սուր եմ պարզել անհայտին,
     Մահն իմ ապրել եմ հազարապատիկ,
     Ու անվերջ տրվել սիրո հրճվանքին:
     Շփոթ աշխարհի կրկեսում անտես`
     Ծափ ու ծանակի բյուր հանդիսատես,
     Տաղերիս ի դեմ հանել են փաղանգ,
     Թոշնած մնացին թուղթ ու մագաղաթ:
     Ընկեր, բարեկամ անձս ուրացան
     Հարճի հեզությամբ. դավի սերմնացան,
     Ծիածանն ընկավ երկնակամարից,
     Ես էլ գրավիչ կույսի հուշերից:
     Էլ անկարող եմ, Տեր սքանչելի,
     Հորձանքն անգոսնած փետուր եմ էլի,
     Մի տեղ սահում եմ, մի տեղ մատչելի
     Գիրս թողնում եմ տեսքով համառի:
     Է՛հ, չորքոտանի չարքաշ բարեկամ,
     Հակեր ես տանում արհամարհանքի,
     Օրերի շղթան, որ կյանք են կոչում,
     Գուցե ես ա՞յն եմ դեռ ոսկեզօծում:
     Եվ ամեն խոհս մի մենամարտիկ,
     Ճոճում եմ անվերջ փետուր ու սուսեր,
     Պատրանքս է միայն, որ հատիկ-հատիկ
     Սևագրում է թե երազ, թե սեր…
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3045 | 0 | 0
Facebook