4 ձու
250 գրամ կարագ
350 գրամ շաքարավազ
400 գրամ թթվասեր
600 գրամ ալյուր
1 թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ կակաո
Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, սենյակային ջերմաստիճանի կարագն ու թթվասերը: Առանձին ափսեում իրար խառնել ալյուրը, սոդան և կակաոն, մաղելով ավելացնել մյուս զանգվածին, խմորը բաժանալ 12 գնդի, ծածկել, կես ժամ թողնել հանգստանա:
Խմորը գրտնակով բացել հնարավորինս բարակ, թխել նախապես 180' C տաքացրած ջեռոցում: Շերտերը իրար միացնել կրեմով, զարդարել մանրացրած շոկոլադով:
Կրեմը՝
2 եփած խտացրած կաթ
300 գրամ կարագ
1 ճաշի գդալ կակաո
վանիլին