21.03.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ հերթական սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: / Դասընթացավար Անի Ավետիսյան/
Թեման Զայրույթը երկրորդական զգացմունք
Զայրույթի ուրվագիծ.զայրույթի դրսևորումները
Նպատակը
ա/Բացահայտել իրավիճակն ակտիվացնող հանգամանքը
բ/ Ձևովորել սեփական մտքերն ու կարծիքները
գ/ Բացահայտել զայրույթի հիմքում ընկած իրական զգացմունքները
դ/ Փորձել պատկերացնել, թե ինչ կարող էին մտածել այլ մարդիկ նման իրավիճակում՝ զայրույթի զգացումից խուսափելու համար:
Ճանաչողական-վարքագծային մոդելի և զայրույթի կառավարման հարցում դրա դերի ներկայացումից հետո դասընթացավարը մասնակիցներին առաջարկեց գործնականում պարզել, թե ինչպես կարող են կիրառել այդ մոդելը զայրացած վիճակում երեխայի այս կամ այն արարքին արձագանքելիս: Այս նպատակով մասնակիցներին նախ ներկայացրեց «Զայրույթի գիտակցումը» նյութը, վերջինս պարունակող հղումներ բաժանեց և օգնեց մասնակիցներին նախ սեփական, իսկ հետո նաև ձեռքբերված օրինակների քննարկմամբ յուրացնե;լ մոդելը: Կատարեցին «Մեծահասակի արձագանքները զայրացած վիճակում» առաջադրանքը:
Սիրելի ծնողնե՛ր, դրականորեն վերաբերվեք ձեր զայրույթին: Բացատրեք՝ ինչու եք բարկացել: Հիշեք, որ կրտսեր տարիքի երեխաները հաճախ կարծում են, որ իրենք են ձեր բարկության պատճառը: «Ես բարկացել եմ, որովհետև …» արտահայտությունը կօգնի ձեր երեխաներին հասկանալ, թե որն է ձեր զայրույթի իրական պատճառը: Եթե մեծահասակները գործնականում կիրառեն իրենց զայրույթը վերահսկելու հմտությունները, ապա նրանք կկարողանան զայրույթի վերահսկման լավ օրինակ ծառայել իրենց երեխաների համար:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան