21.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզու առարկայից: / Ուսուցչուհի Աշխեն Բադալյան/
Դասի թեման՝ Դերանուն
Ա/ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ
- Իմանալ անորոշ դերանունների հիմնական առանձնահատկությունները
- Տարբերել դերանվան մյուս տեսակներից
-Ճանաչել գրավոր խոսքում
Բ/ՍՈՑԻԱԼԱԿԱՆ՝
-Լսելու
- Դիտելու
- Տեսականը գործնականում կիրառելու
- Տրամաբանելու
- Համագործակցելու
- Հետաքրքիր ու բազմաբովանդակ դաս էր, ուսուցչի ուղղորդող հարցերի շնորհիվ թեմայի շուրջ, աշակերտները կազմեցին ստացան գաղափարների քարտեզ: Զրույցի միջոցով ներկայացնում է դերանվան ընդհանուր իմաստը:
Դասը նպատակ ուներ սովորելու և սովորեցնելու միմյանց, հաղորդելու իրենց ձեռքբերումները:
Աշակերտները յուրացրել էին նյութը՝ տարբերում էին դերանունների տեսակները, գիտեին դերանվանական հոլովումը, կարողանում էին տարբեր շարահյուսական պաշտոններով կիրառել խոսքում, որն էլ արտահայտւչ և սահուն էր հնչում: Նրանք կարողանում էին կազմել և վարել առօրյայի վերաբերյալ երկխոսություններ: Հարցերին տալ դրական կամ ժխտական լիարժեք պատասխաններ: Կարողանում էին միանգամից թարգմանել դասավանդողի արդեն սովորացրած խոսքային նմուշներով նախադասությունները ռուսերենից հայերեն և հակառակը:
Դասն անխոս հաջողված էր, դրա մասին էին վկայում բազում ուրախ ու ժպտացող հայացքները, տնօրենի՝ Զ.Ստեփանյանի գովեստի խոսքերը Աշխեն Բադալյանին և հորդորն ուղղված երիտասարդ ուսուցիչներին՝ նմանատիպ բաց դասեր կազմակերպելու: Դասն ավարտվեց՝ ի մի բերելով և ամփոփելով ստացված գիտելիքները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան