Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Համայնքապետարանի Կմս բաժին. նուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործո

19:38, perşembe, 08 mart, 2018
Համայնքապետարանի Կմս բաժին. նուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործո
     Սիրելի կանայք և աղջիկներ, գործընկերուհիներ, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ենթակա հաստատությունների գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ․․․
     Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն:
     Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
     Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են:
     Հրաշալի այս տոնի առթիվ ձեզ գարնանային հմայք ու տրամադրություն ենք մաղթում:
     Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:
     Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը:
     Մաղթում ենք ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:
     Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները:
     Սիրով՝ Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակազմ․․․
    
    
     Հրազդանի Համայնքապետարանի Կմս բաժին
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3463 | 0 | 0
Facebook