Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի քանի զվարճալի դիտարկում կնոջ ու տղամարդու մասին

19:17, perşembe, 08 mart, 2018
Մի քանի զվարճալի դիտարկում կնոջ ու տղամարդու մասին
    
    

Հաջողության հասած տղամարդու թիկունքին միշտ մի որևէ կին է կանգնած:

Ձախողված տղամարդու թիկունքին միշտ առնվազն երկու կին է կանգնած:


    

Կինն ապագայի մասին մտածում է մինչև ամուսին գտնելը:

Տղամարդն իր ապագայի մասին այլևս չի մտածում, երբ ամուսնանում է:


    

Հաջողության հասած տղամարդն այն տղամարդն է, որն իր կնոջ տվածից ավելի շատ փող է աշխատում:

Բախտավոր կինն այն կինն է, որը կարողանում է իրենից շատ վաստակող տղամարդ «կպցնել»:


    

Տղամարդու հետ երջանիկ լինելու համար կինը պետք է նրան ավելի շատ հասկանա և քիչ սիրի:

Կնոջ հետ երջանիկ լինելու համար տղամարդը պետք է նրան շատ սիրի ու երբեք չփորձի նրան հասկանալ:


    

Ամուսնացած տղամարդիկ ամուրի տղամարդկանցից երկար են ապրում:

Այնուամենայնիվ, ամուսնացած տղամարդիկ այն տղամարդիկ են, որոնք ավելի շատ են ցանկանում մեռնել:


    

Կինը տղամարդու հետ ամուսնանում է այն հույսով, որ նա մի օր կփոխվի, բայց նա երբեք չի փոխվում:

Տղամարդը կնոջ հետ այն հույսով է ամուսնանում, որ նա երբեք չի փոխվի, բայց նա անընդհատ է փոխվում:


    

Վեճի ժամանակ վերջին խոսքը կնոջն է:

Վեճից հետո տղամարդու արտաբերած յուրաքանչյուր խոսքը մի նոր վեճի դուռ է բացում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4304 | 0 | 0
Facebook