Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մարդկության քրեական ժամանակագրություն

11:58, salı, 06 mart, 2018
Մարդկության քրեական ժամանակագրություն

1951 թվականի մարտի 6-ին Նյու Յորքում սկսվում է ԱՄՆ քաղաքացիներ Էթել և Յուլիուս Ռոզենբերգ ամուսինների դատավարությունը: Նրանց ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական փաստաթղթերը գողանալու և Խորհրդային Միությանը հանձնելու մեղադրանք էր ներկայացված:
    
    
Տասնհինգ օր տևած դատավարությունը սենսացիա էր ամբողջ աշխարհի համար: Խորհրդային լրտեսներին մահապատիժ էր սպառնում: Դատավարության ընթացքում և մահվանից առաջ Ռոզենբերգների խիզախ պահվածքը հենց ԱՄՆ-ում կարեկցության ու բողոքի ալիք է բարձրացնում. շատերին թվում էր, թե ողբերգական սխալ է տեղի ունենում: 27 ամիս շարունակ (մահավճռից հետո) խորհրդային այս լրտեսների փաստաբանները անում են հնարավորինը, որպեսզի գործը վերանայվի, բայց արդյունքի չեն հասնում: ԱՄՆ Գերագույն դատարանը և նախագահ Էյզենհաուերը մերժում են ներման դիմումը: Մահապատիժը տեղի է ունենում 1953 թվականի հուլիսին:

1995 – 1997 թվականներին հրապարակվում են ամերիկյան հատուկ ծառայությունների նյութերն ու խորհրդային նախկին լրտեսների հիշողությունները, որոնք էականորեն հստակություն են հաղորդում «Ռոզենբերգների գործ» -ին: Խորհրդային լրտես Պավել Սուդոպլատովն իր հիշողությունների գրքում հաստատում էր, որ ԱՄՆ Կոմունիստական կուսակցության անդամներ Էթել և Յուլիուս Ռոզենբերգներն իսկապես եղել են խորհրդային գործակալներ (ընդ որում ԽՍՀՄ օգտին լրտեսություն են կատարել զուտ գաղափարական մղումով և դրամական վարձատրություն չեն ստացել), բայց ատոմային զենքի գաղտնիքները նրանց հասանելի չեն եղել: ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատը նրանց օգտագործել է իսկական «ատոմային լրտեսներին» քողարկելու համար, որոնք էլ առանց խոչընդոտի Մոսկվային են փոխանցել ատոմային ռումբի ստեղծման հետ կապված բոլոր գաղտնիքները: Ռոզենբերգները պարզապես շեղել են ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրությունը իսկական լրտես-գողերից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3742 | 0 | 0
Facebook