Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՉԱԼԱՂԱՋ. ԿԱՄ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՕՄԿԵՆ

16:16, pazartesi, 05 mart, 2018
ՉԱԼԱՂԱՋ. ԿԱՄ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼՕՄԿԵՆ

Թե արևմտականները էդքան երազում են ունենան Արևմուտքի էդքան գովերգված բարեկեցությունից, ոչ մեկը իրանց ձեռն ու ոտը չի կապել, թող ունենան, թող կառուցեն իրանց երազած արևմտական մոդելի Հայաստանը: Բայց համեմատականներ անցկացնելուց թող գոնե ազնվություն ունենան խոստովանելու, որ էդ բարեկեցության տեսանկյունից Ռուսաստանում ավելի լավա, քան՝ Հայաստանում, հաշվի առնելով էն հասարակ ՓԱՍՏԸ, որ մի քանի միլիոն էթնիկ արմեն ու Հայաստանի քաղաքացի ապաստանելա Ռուսաստանի Դաշնությունում, ապրում, աշխատումա հա՛մ իրա, հա՛մ էլ՝ տվյալ երկրի համար: Քիչ թվով էլ հայ մարդ չկա, որ Ամերիկա գնալուց հաշված ամիսներ հետո չի փախել հետ՝ դեպի Հայաստան ու հայտարարել, թե ընդեղ՝ Ամերիկայում, ապրելու տեղ չի: Էդ մարդկանց էլա պետք հասկանալ: Մարդը ոչ միայն օրվա հացովա իրան որպես ՄԱՐԴ զգում: Մարդ կա, որ էդ օրվա հացը ըսենց թե ընենց՝ ճարումա: Մարդը ասածը նաև հոգևոր արարածա ու չալաղաջային հոգեբանության համար բացառապես գոյություն չունի: Չալաղաջը ըստեղ միջոցնա, ոչչ թե նպատակը: Էսօր էդ միջոցը մատուցվումա որպես նպատակ: Եթե ըտենց ըլներ մարդը մենակ էդ տեսակ արվեստ ու մշակույթ կստեղծեր՝ չալաղաջի արձաններ, քյաբաբի կիսանդրիներ, բացառապես չալաղաջ ու բուդ պատկերող կտավներ, չալաղաջանման շենքեր ու ըտենց շարունակ: Բայց կուլտուրայում չալաղաջի պաշտամունք չկա ու չէր էլ կարա ըլներ:

Վատ տեղից են մարդիկ գաղթում լավ տեղ, իսկ լավ տեղից՝ ավելի լավ տեղեր: Այլ հարցա, որ էսօր քոչվորային վարքի են դրդում մեր ՝՝ոսկի՝՝ իշխանությունները իրանց մարդակերական կառավարմամբ: Ոնց ասում են. կարիքը զորեղ բանա: Արևմուտքում չալաղաջի ճաշակելուց հետո հասնումա ломкեն՝ կուշտ փորով կուշտ ներքին լացի ժամը: Ու չկարծեք, թե Արևմուտք հասնելով մարդիկ հոգեբանորեն իրանց գերազանց են զգում: Մարդիկ, որոնք իրանց կյանքի լավագույն կեսը անցեն կացրել իրանց բնօրրանում ու որը կարիքից ստիպված թողել - հասել են ընդեղ, որդեղ որ հասնում են, որդեղ որ թողել են էդ հիշողության հետ կապված շատ ու շատ սիրելի ու հարազատ մարդկանց, կոլորիտը, իրանց չեն կարա լավ զգան: Գաղթական մարդու բողոքը հենց ըստեղա ընգած: Գաղթական մարդը օտար միջավայրում չի կարում երբեք քթնի էն, ինչը որ ունեցելա իրա ծննդավայրում, ու որդեղ ձևավորվել ու կայացելա որպես տվյալ ազգի ներկայացուցիչ ու մարդ:

Սրա՛ մասինա խոսքը, այլ ոչ թե մենակ՝ չալաղաջով լցված կուշտ փորի, թանգանոց ավտո - հեռախոս ունենալու, թանգանոց շորեր հագնելու, մի խոսքով՝ բարեկեցության ու բարեկեցության մասին...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     05.03.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3528 | 0 | 0
Facebook