Durun lütfen yüklemiyor...

Makaleler

hraparak.am. Մարտունին մտադիր են խոշորացնել

10:46, pazartesi, 05 mart, 2018
hraparak.am. Մարտունին մտադիր են խոշորացնել

Վարչատարածքային բարեփոխումները շարունակվում են, այս տարի նույնպես մի շարք համայնքներ խոշորացվելու են: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, մեր տեղեկություններով, կազմավորվելու է նոր միավորված համայնք, որտեղ մտադիր են ընդգրկել Մարտունի, Վաղաշեն, Ծակքար, Մադինա, Ծովասար, Վարդաձոր, Ձորագյուղ համայնքները:

Մարտունու՝ անցյալ աշնանն ընտրված համայնքապետ Արմեն Ավետիսյանը կողմ է համայնքների այս փնջով խոշորացմանը, վերջերս էլ այս թեմայով համայնքի ավագանու նիստ է հրավիրվել, ավագանին նույնպես կողմ է արտահայտվել առաջարկին: Բանն այն է, որ մեծ համայնքը, որպես կանոն, շահում է խոշորացումից, իսկ մեծ համայնքի ղեկավարն էլ ընտրվում է խոշորացվածի ղեկավար։

Մարտունու տարածաշրջանի համայնքապետերն էլ գրավոր դիմել են մարզպետ Կարեն Բոթոյանին՝ համայնքների խոշորացման գործընթացի հետ կապված՝ առաջարկելով վերականգնել նախկին շրջանային մոդելը: Նախօրեին Բոթոյանն այցելել է Մարտունի եւ, գովեստի մի քանի հերթապահ խոսք ասելով Ավետիսյանի հասցեին՝ կատարված աշխատանքների համար, հրահանգել է առանձնակի ուշադրություն դարձնել զարգացման ծրագրերին, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ ապահովել, ինչպես նաեւ աշխատել Մարտունիում տուրիզմի զարգացման հնարավոր տարբերակների եւ դրանք իրագործելու ուղղությամբ:

Ներդրումների համար պայմաններ ստեղծելն ու տուրիզմի զարգացմանը նպաստելն այժմ բոլոր մարզպետների կողմից համայնքների ղեկավարներին տրվող «տնային աշխատանքն» է:
    
     https://www.hraparak.am/posts%D6%80%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3709 | 0 | 0
Facebook