Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռոզա Ծառուկյանն այսօր հյուրընկալվել էր Բյուրեղավանի համայնքապետարան

10:15, perşembe, 01 mart, 2018
Ռոզա Ծառուկյանն այսօր հյուրընկալվել էր Բյուրեղավանի համայնքապետարան
     Այսօր՝ փետրվարի 28-ին հայությունը նշում է Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցը և ոգեկոչում ջարդերին զոհ գնացած հայորդիների հիշատակը: 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդ և տեղահանություն, որի հետևանքով տասնայակ ընտանիքներ բնակություն հաստատեցին Բյուրեղավան քաղաքում: 30 տարի է անցել դաժան այդ օրերից, սակայն բոլորիս սրտում դեռ մնում են ցավալի հուշեր: Սումգայիթի ջարդերից մազապուրծ եղած տասնյակ ընտանիքներ մշտապես գտնվել են բարերար Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո: Ծառուկյան ընտանիքն այս տարի ևս չխախտեց ավանդույթը: Ընտանիքի մայր Ռոզա Ծառուկյանն այսօր հյուրընկալվել էր Բյուրեղավանի համայնքապետարան, որտեղ նրան սպասում էին Բյուրեղավանում բնակվող սումգայիթցի ընտանիքները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ողջունեց տիկին Ծառուկյանին, շնորհակալություն հայտնեց սրտացավ ու ջերմ վերաբերմունքի համար . «Հարգելի բնակիչներ, այսօր լրանում է Սումգայիթի ջարդերի 30 ամյա տարելիցը, ջարդեր որով սկսվեց ադրբեջանական ագրեսիան հայ ժողովրդի հանդեպ: Դուք արդեն ինտեգրվել եք մեր հասարակությանը, մեր քաղաքին: Ձեր վիշտն ու ցավը նաև մերն է: Փորձել ենք մեր վերաբերմունքով հնարավորինս անել, որպեսզի մի փոքր թեթևացնենք ձեր հոգսը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում պարոն Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար: Ձեզ, տիկին Ծառուկյան, որ ամեն տարի այցելում եք ու թեթևացնում նրանց վիշտը, ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն»: 10 ընտանիքի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հատկացրեց 100 հազարական դրամ օգնություն: Քանի-որ առաջիկայում կանանց տոնն է, չէր մոռացել նաև այդ մասին՝ այդ առիթով կանանց հանձնեց նվերի փաթեթ: «Գալիս եմ այստեղ մեղմելու ձեր վիշտը, սփոփելու ձեր ցավը: Բարեգործությունը մեր օջախում ընդունված կարգ է, դա հոգու մղում է, որ գալիս է անցյալից և վստահ եմ՝ այն շարունակվելու է» -ասաց Ռոզա Ծառուկյանը: Սումգայիթցիները կիսվեցին իրենց հույզերով և շնորհակալություն հայտնեցին Ռոզա Ծառուկյանին մարդասիրական վերաբերմունքի համար:
    
     http://www.byureghavan.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3149 | 0 | 0
Facebook