Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հալվե ծառատիպի բուսաճական նկարագիրը

14:33, perşembe, 22 şubat, 2018
Հալվե ծառատիպի բուսաճական նկարագիրը

Ճանաչեք հարյուրավոր ալոեի տեսակներից ամենաարդյունավետը՝ հարյուրամյա ծառատիպ ալոեն:
     Արմատը գլանաձեւ է, ճյուղավորվող: Բնության մեջ աճող բույսի բարձրությունը 2-5 մ է: Սղոցաեզր, նստադիր, թրանման, հյութալի տերեւները հերթադիր են, մինչեւ 60 սմ երկարության, որոնք ցողունի գագաթին կազմում են վարդյակ: Ծաղկակոթունը երկար է, ծաղիկները` գլանաձեւ կամ նեղ զանգականման, որոնք ունեն երկշերտ կառուցվածք. 3 արտաքին նեղ երկարավուն թերթիկներն ալ կարմիր կամ նարնջագույն են, իսկ 3 ներքինները` դեղնասպիտակավուն: Ծաղկաբույլը հիմնականում հուրանատիպ կամ պարզ է: Առէջները 6-ն են, ներքին 3-ի թելիկներն ավելի երկար են: Արտաքին առէջների փոշոտիչները վառ նարնջագույն են: Եռաբաժան սերմնարանը գտնվում է վարսանդի վերին մասում, որն ունի 1-ական սռնակ ու սպի: Պտուղը եռանիստ, հարթ կողերով տուփիկ է: Սերմերը բազմաթիվ են:
     Եթե երբեւէ չեք տեսել ծաղկած հալվենի, ապա այցելեք Կարապետի ջերմոցը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Գայ գյուղ):
     Հալվե իրականի (A.vera) արմատն ավելի թույլ է զարգացած, ցողունը շատ կարճ է, վարդակի տրամագիծը մոտավորապես 60 սմ է, տերեւները հաճախ գունագեղ են, եզրային փշերը` ճերմակ, իսկ ծաղիկները՝ դեղնանարնջագույն: Եվրոպայում հալվեն սկսել են մշակել 1689 թվականից (Ամստերդամ), առավել մեծ տարածում են ստացել 2 վերոգրյալ տեսակները, որոնց քիմիական կազմն ու դեղաբանական հատկությունները քիչ են տարբերվում: Մշակվում են բազմաթիվ երկրներում, բուժահումք ստանալու ու գեղարարական արտադրության համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7775 | 0 | 0
Facebook