Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Թաթուլ Կրպեյանը վերջին անգամ պատերազմ գնալուց առաջ. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»

19:20, çarşamba, 21 şubat, 2018
ԳՈՅԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ Թաթուլ Կրպեյանը վերջին անգամ պատերազմ գնալուց առաջ. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»

1965 թ-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում ծնված Թաթուլ Կրպեյանը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող էր, երբ միացավ Հայկական ազատագրական շարժմանը: Եվ չնայած ծանր իրավիճակին, նա կարևորում էր ուսումը և այդ օրերին պատություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում:

1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան։

Հայտնի մտքերից.

Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...։
     Նա հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»:

Հետաքրքիր պատմություն.

Շահումյանի կռիվների թեժ ժամանակներն էր, երբ Թաթուլը իր զինակից ընկերների հետ ռազմական հրաշքներ էր գործում Շահումյանում` թշնամուն պահելով ահ ու սարսափի մեջ: Այդ ժամանակներում հակառակորդի ճամբարում զանազան լուրեր էին պտտվում, թե հայերը ատոմային զենք ունեն, բայց ինչ ատոմային զենքի մասին կարող էր խոսք լինել, երբ տղերքը անգամ ՏՈԶ տիպի հրացան չունեին իրենց մոտ: Եվ այսպես մի լրագրող այդ օրերին հյուրընկալվում է Շահումյանում` դեպքերը լուսաբանելու պատրվակով: Լրագրողի հարցը, թե իրոք դուք ունեք ատոմային զենք: Թաթուլը ժպտալով հստակորեն պատասխանում է. «Այո ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում, ահա այն»` ասելով այսքանը ցույց է տալիս իր մոտ եղած F1 տիպի նռնակը:

Թաթուլ Կրպեյանը վերջին անգամ պատերազմ գնալուց առաջ.
     «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»:
    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11883 | 0 | 0
Facebook