Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գրքի քննարկում 5-րդ դասարանցիների մասնակցությամբ

15:30, çarşamba, 21 şubat, 2018
Գրքի քննարկում 5-րդ դասարանցիների մասնակցությամբ
     Դպրոցի գրադարանավարուհի Ս. Բասենցյանի և մայրենիի ուսուցչուհի Ն. Բարեյանի համատեղ ուժերով կազմակերպված գրքի քննարկումը նվիրված էր Մայրենիի օրվան: Աշակերտներիը ընթերցել էին Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթը, հասկացել արտահայտությունների գաղափարը, որոնցից մի քանիսը վրձնել էին: Ուսուցչի և գրադարանավարի բացման խոսքից հետո աշակերտները ներկայացրին տեղեկություններ հեքիաթասացի և հեքիաթի մասին: Այնուհետև հատվածաբար ընթերցեցին հեքիաթն՝ արտահայտելով իրենց մտքերն ու կարծիքները: Յուրաքանչյուրի խոսքում ընդգծվում էր նրա անհատականությունը: Ծավալված ակտիվ քննարկումը, կարծիքների բախումը, նկարների դիպուկ վերլուծությունները փաստում էին աշակերտների հետ տարվող համագործակցված աշխատանքի արդյունքի մասին: Ներկաների կողմից առաջադրվող հարցերին ևս տրվեցին դիպուկ պատասխաններ՝ կապելով այսօրվա խորհրդի հետ: Քննարկումը նպատակային էր, ուսանելի:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4335 | 0 | 0
Facebook