Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԹԵ Ի՛ՆՉ ՊԵՏՔԱ ՀԱՍԿԱՆԱ ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19:03, pazar, 18 şubat, 2018
ԹԵ Ի՛ՆՉ ՊԵՏՔԱ ՀԱՍԿԱՆԱ ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    

Խնդիրը ունի շատ պարզ ու տրամաբանական լուծում:

Նախ, ՉԿԱ՛ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ: Կա Լեռնային Ղարաբաղի հայության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ խնդիր, ինչը և իրականացնումա էսօր հայ զինվորը:
     Եթե դրվածա ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ հարցը, նման դեպքում ո՛չ մի ապացույց, փաստ ու փաստարկ ուժ չունի, քանի որ գործումա. ՝՝Որդեղ որ կանգնածա զինվորը, նրան էլ պատկանումա հողը՝՝ ուժային անպտուղ բանաձևը: Բայց էս տեսակ դիրքորոշումը փակուղիյա ու կոնֆլիկտը երբեք չի լուծվի:

Եթե կողմերը իսկականից են ուզում հաշտվել ու կարգավորել կոնֆլիկտը ապա բանակցությունների սեղանին նստելուց պարտավոր են բաց ու անկեղծ զրույցով խոստովանեն անցյալը, քանի որ այլ ուղի բանակցությունների համար ուղղակիորեն՝ չկա: Պտի էրկու կողմն էլ խոստովանեն, որ կուլ են գնացել սովորական պրովոկացիայի, որը թույլա տրվել Գորբաչովի նման դավաճան սրիկայի կողմից ու որի արդյունքում Լեռնային Արցախի հայությունը ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ հայտնվելա ագրեսիայի հավածների տակ: Ըստեղ հերիքա հիշել Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի էթնիկ հայ բնակչության հանդեպ իրականացված ջարդերը ադրբեջանական խուժանի կողմից: Էդ պրովոկացիայից ծնված ագրեսիային հակազդելու համար այլ ելք չի էղել, քան զինված տարբեր ջոկատներ ստեղծելը, որոնք միակ միջոցն էին պաշտպանելու արցախահայությանը կոտորածներից, տեղահանություններից և ի վերջո՝ հայրենազրկումից: Այլապես, ինչ չափով որ տեղահանվել փախստական ու անօթևան են դարձել ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղից պրովոկացիոն, չհայտարարված պատերազմի արդյունքում, ապա տեղահանվել, ագրեսիայի են ենթարկվել ու ադրբեջանցիներից առավել չափով տուժել են ղարաբաղահայերը, քանի որ պրովոկացիայի հետևանք հանդիսացող մարտական գործողությունները գլխավորապես ծավալվել են Լեռնային Արցախի՝ Ղարաբաղի էթնիկ առումով մեծամասնություն կազմող հայաբնակ շրջաններում:

Ինչևէ, պրովոկացիայի պրոցեսի ընթացքում ու էսօրվա դրությամբ՝վերջնարդյունքում, հայկական կողմը հասավ որոշակի ռազմական հաջողության ու հիմա հայ զինվորը փաստացիորեն գտնվումա Լեռնային Արցախում, ինչը նշանակումա, որ ներկա դրությամբ Լեռնային Արցախի հայության անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորնա ու ուրիշ ոչ մի այլ ուժ:

Քանի որ հայությունը էս պրովոկացիոն պատերազմում իրա առաջ գլխավորապես խնդիր էր դրել պաշտպանել լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության ֆիզիկական անվտանգությունը ու էսօր էդ անվտանգությունը երաշխավորվածա հայ զինվորով, էդ դեպքում ադրբեջանական կողմի հայտարարությունները էն մասին, թե հայկական կողմը ապօրինի օկուպացրելա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, սխալ գնահատականա: Փաստացի տեսանկյունից օկուպացրելա, բայց էդ օկուպացիան ընդամենը պրովոկացիոն պատերազմի ու ղարաբաղահայության ֆիզիկական անվտանգության պաշտպանության բարոյական հրամայականն էր, առանց որի լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պետքա կոտորվեր, իսկ լավագույն դեպքում՝ հայրենազրկվեր:

Այսպիսով, հայությունը իրա հիմնական ֆունկցիան կատարելա Ղարաբաղում ու պաշտպանելա հայ ժողովրդի մի բեկորի՝ արցախահայության ֆիզիկական անվտանգությունը:

Եթե խնդիրը ու նրա ձևակերպումը հասկանալիյա ադրբեջանական մտավորականության համար, ապա Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը կարա կայանա բացառապես մեկ դեպքում, եթե Ադրբեջանական կողմը միջազգային - միջպետական պայմանագրով հայտարարի ու կատարի իրան վերաբերող գլխավոր պարտավորությունը՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի ու նրա էթնիկ հայ բնակչության սեփական երկրամասում անվերապահորեն՝ ապրելու, գոյատևելու, ստեղծագործելու, բազմանալու մարդու ու մարդկային իրավունքների մասին: Էս հայտարարության համար թիվ մեկ ապացույցը կարա հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ու նրան հարակից ռազմականացված տարածքների ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բացառելով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերից որևէ մեկի ռազմական ներկայությունը: Ուղղակիորեն ասած, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը չպետքա զորք պահեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում:

Ինչ վերաբերումա Ղարաբաղը ժամանակին պրովոկացիայի արդյունքում թողած փախստականներին ու հայրենազրկվածներին, ապա դրանց վերադարձը փախստականների ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ թույլատրելիյա թե՛ հայկական կողմի, թե՛ ադրբեջանական կողմի ու մնացած ազգային փոքրամասնություների համար:

Փախստականների հետվերադարձի, նրանց տեղավորման ու օգնության հարցերը կմնան տվյալ երկրները ներկայացնող հանձնաժողովների ու տվյալ երկրների նյութական օժանդակության վրա: Էս հարցի հետ կապված քանի որ տասնամյակների կեղծ ու թշնամական պրոպագանդան ստեղծելա անվստահության հոգեբանական իրավիճակ ու թունավորելա շատերի հոգիները, ապա էթնիկ անհանդուրժողականության դրսևորումների զսպման, կարգ ու կանոնի պահպանման համար պետքա գոյություն ունենա ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող կոնտինգենտը, որի ֆունկցիաները պետքա հավասարացվեն ներքին միլիցիայի ֆունկցիաներին:

Եթե Հայաստանը մերժի, իսկ Ադրբեջանը՝ ընդունի էս տեսակ կարգավորման առաջարկը, էդ դեպքում Հայաստանը թե՛ իրավաբանական, թե՛ առողջ բանականության դիրքերից կհամարվի ագրեսոր երկիր: Այլապես, եթե Ադրբեջանը հայտարարի, որ համաձայնա խնդրի կարգավորման էս տարբերակին, որդեղ իրանից պահանջվումա ընդամենը առաջվա նման երաշխավորել Լեռնային Արցախի էթնիկապես արմեն իրանց ասած՝ էրմենի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը էս կետերով, կնշանակի, որ խնդրի կարգավորումը չի ցանկանում փաստացիորեն Հայաստանը, ով այդպիսով արդեն կդիտվի որպես օկուպանտ, այլ ոչ թե հայության ֆիզիկական անվտանգության շահերի պաշտպան:

Ադրբեջանական կողմը իրավունք չունի հրաժարվել խնդրի կարգավորման էս տարբերակից, քանի որ գոնե մինչև 1988 թվականի փետրվարի դրությամբ, այսինքն՝ մինչև հակահայկական պրովոկացիաների շարանի սկսվելը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ԱՐՄԵՆԱԿԱՆ բնակչության հանդեպ թույլ չի տվել որևէ ագրեսիա: Իրա հերթին էս ձևաչափով Ադրբեջանական կողմից բանակցություններից հրաժարվելը կնշանակի, որ Ադրբեջանը չի՛ հրաժարվում հայության հանդեպ իրա ագրեսիվ նպատակներից, իսկ հայկական կողմը իրավացիյա, երբ զինվորա պահում Լեռնային Արցախում արմենների՝ էրմենիների պաշտպանության համար:

Մի անգամ էլ ավելորդ չէր ըլնի կրկնելը, որ կոնֆլիկտը վերաբերումա ընդամենը լեռնեյին Ղարաբաղի հայության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՆ, որը Ադրբեջանական կողմը գործնականում հրաժարվումա տալ հայկական կողմին: Ալապես, եթե տարածքային պատկանելության հարց են բարձրացնում էսօր հայերը, ապա թող պատրաստ ըլնեն ավելի շատ կորցնելուն, քանի որ ՝՝ԷՍ ՍԱՐԸ ԻՄՆԱ՝՝ ասածը իրավաբանություն չճանաչող ագրեսիվ հիտլերիզմա:
     Սա մյուս կողմից նշանակումա. ՝՝ԿԱՐԱՍ՝ ԱՐԻ ԽԼԻ՝՝, ինչն էլ տեղի ունեցավ ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում: Փաստացի ու իրավաբանական տեսանկյունից ԼՂ Ինքնավար Մարզը մինչև հայկական զինուժի կողմից ստիպված օկուպացիան, գտնվելա պաշտոնապես Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ:


    

    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.02.2018

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3491 | 0 | 0
Facebook