Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում

19:11, salı, 13 şubat, 2018
Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևանում տեղադրելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ արձանի տեղադրումը նախատեսվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և, հաշվի առնելով հայոց պետականության ստեղծման գործում Արամ Մանուկյանի նշանակալի ավանդն ու ծավալած գործունեությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից 2017թ. հունիսի 19-ին հայտարարվել էր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:
     Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2244 | 0 | 0
Facebook