Այսօր «International Media Holding» ընկերության ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում 2017թ. «Տարվա քաղաքապետ» ճանաչվեց Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը:
Ներկա գտնվելով մրցանակների շնորհման պաշտոնական արարողությանը` Վահագն Գևորգյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին բարձր գնահատանքի առթիվ` շեշտելով վերջինիս պարտավորեցնող բնույթը: Ըստ նրա` մրցանակի արժանացած յուրաքանչյուր գործիչ պետք է ջանք չխնայի ավելի վստահ աշխատանքի հարցում, իսկ կոնկրետ #Աբովյանի դեպքում` ավելի բարեկեցիկ քաղաքային միջավայր կառուցելու համար:
Համայնքի ղեկավարն իր շնորհավորանքը հղեց նաև մյուս անվանակարգերում հաղթող ճանաչված գործիչներին` ընդգծելով կատարված աշխատանքի ու տրված գնահատականի կարևորությունը ցանկացած ձեռնարկման մեջ:
Հավելենք, որ «International Media Holding» -ը ամենամյա ավանդույթ է դարձրել իր այս մրցանակաբաշխությունը` ի մի բերելով տարբեր ոլորտներում նկատելի հաջողությունների հասած անձանց ու նրանց կատարած աշխատանքը յուրօրինակ խրախուսանքի արժանացնելով:
Ընտրությունը կատարվել է ինչպես կազմակերպության մշտադիտարկումների, այնպես էլ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:
Աբովյան-իմ քաղաքը