Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ. Հարցազրույց Վահագն Ամիրջանյանի հետ

20:38, cumartesi, 10 şubat, 2018
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ. Հարցազրույց Վահագն Ամիրջանյանի հետ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Վահագն Ամիրջանյանն է: Վահագնը ստեղծագործում և ակտիվ գործունեություն է ծավալում ուսանողական կառույցներում:

1.Առավոտյան օրը սկսում եմ...

-Մտքումս կրկնելով, որ հնարավոր չէ սիրել ոչ մեկին առավոտյան, երբ լսում ես զարթուցիչի ձայնը (ծիծաղում է)


    

2.Ես ծնվել եմ, որ ...

-Ինչ-որ հանճարեղ սիրո պատմություն ունենամ


    

3.Երբ պարապ եմ լինում…

-Խորհում եմ հավիտենականության, անցյալի սխալներիս և ապագայիս մասին և այդպես էլ ինձ թվում է, թե ոչինչ էլ չգտա, բայց միշտ մի նոր բան ծնվում է այդ ամենից:


    

4.Գուցե ես սխալվում եմ, բայց…

-Հավատում եմ հավերժ ողջ մնալուն:


    

5.Տուր ինձ հնարավորություն և ես…

-Կհաղթահարեմ անհաղթահարելին:


    

6.Որոնք են Ձեր երեք ամենասիրելի ալկոհոլային խմիչքները

-Վիսկի, Գարեջուր, ռոմ. ըստ հերթականության (հարցը սրտիս դիպավ)


    

7.Քաղցած ժամանակ, որն առաջինը կուտեք շաուրման թե ժինգյալով հացը

-Արմատներս կներեն ինձ, բայց ես նախընտրում եմ գժական շաուրմա (ծիծաղում է)


    

8.Կսիրահարվեմ նրան, եթե…

- Զգամ, որ աշխարհում այլևս երբեք չեմ տեսնի նրան


    

9.Եթե ինձ բնութագրեի մեկ բառով, ապա կասեի…

-Չբացահայտվածը


    

10.Բառեր, որոնք հաճախ եք օգտագործում

-Խժտժանք, wow (ծիծաղում է)

11.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն…

-Կանացի 36 համարի կոշիկ, դառը հիշողություններ են արթնացնում (ծիծաղում է)


    

12. Ձեր առաջին հեռախոսը

-Նոկիա 61-20

13.Երևանում Ձեր ամենասիրելի վայրը

- Բոլորը կարծում են, թե` «Ֆեյմուս կալյան լաունջ» -ն է, բայց բացառիկ բացահայտում կանեմ, իրարկանում իմ ամենասիրելի տեղը նախկին ընկերուհուս բակի տաղավարն է (беседка) (ծիծաղում է)


    

14.Հայաստանն ու ես…

-Հայաստանի ու իմ միջև խորը անդունդ կա ինքը վերևում է ես ներքևում (ժպտում է)


    

15.Ես Վահագն Ամիրջանյանն եմ, ես…

-Նախընտրում եմ շիկահեր աղջիկներին, ովքեր իրականում բլանՁինկա չեն (ծիծաղում է)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6085 | 0 | 0
Facebook