Զրուցակիցս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արաքս Սահակյանն է: Արաքսը գերազանց առաջադիմությանը զուգահեռ ակտիվ ուսանող է:
1.Առավոտյան օրը սկսում եմ...
-Արթնանալով եկեղեցու զանգերի ձայնից և վայելում` կապուչինո կամ տաք շոկոլադ
2.Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց…
- մատուցած անակնկալների
3.Երբ պարապ եմ լինում…
-Գիրք եմ կարդում (ժպտում է)
4.Ինչն եք համարում Ձեր երկրորդ տունը
-Մտքերիս անկյունը, որտեղ միայն ես եմ
5.Որոնք են Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
-Սեփական ձեռքերով պատրաստած ամեն բան
6.Ինչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Բրինձ և ցանկացած ուտեստ, որի մեջ բրինձ կա
7.Թող աշխարհն ինձ դեմ դուրս գա, միևնույնն է…
-Միևնույնն է դեմ չեմ գնա սկզբունքներիս
8.Ասա ինձ` չես կարող և ես...
-Գիտակցված քայլերով այնպես կանեմ, որ խոստովանես՝այդ հարցում սխալվում էիր
9. Հայաստանում հնարավոր է...
-Ընդունվել առանց գիտելիքի, ավարտել առանց սովորելու, բայց առաջ գնալ բոլորից արագ (ծիծաղում է)
10.Ես մարգարե չեմ, բայց...
- Կողմնորոշվում եմ և ընտրում հարմար ճանապարհ դեպի նպատակ
11.Երեկ, այսօր, միշտ...
- Ունեցել և ունենալու եմ առաջ շարժվելու ձգտում` ճանապարհին չհամեմատվելով ուրիշների հետ
12. Ոչ ոք չգիտի...
-վաղը նոր օր, թե մի նոր կյանք կսկսվի
13.Տուր ինձ հնարավորություն և ես…
-Կապացուցեմ, որ մտքի արագության դեմ լույսի արագությունը ոչինչ է
14. Եթե ոչ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ապա…
-Կրկին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մինչև չլինի եթե ոչ... ապա (ժպտում է)
15.Ես Արաքս Սահակյանն եմ, ես …
-Չեմ փոշմանում անցյալում արված ոչ մի քայլի համար ու այսօր էլ ձգտում եմ ապրել այնպես, որպեսզի վաղն էլ չզղջամ այսօրվա ոչ մի քայլիս համար