ՖԻՆՔԱ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Microfinance Center–ի կողմից կազմակերպված «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավին: MFC–ին միավորում է շուրջ 108 միկրոֆինանսավորման ոլորտում մասնագիտացված կազմակերպություն 35 երկրներում: MFC–ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել http://mfc.org.pl/
Արդեն իսկ չորրորդ անգամ MFC–ին սկսում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական ծրագիրը, որի հիմնական նպատակը վարկառուների զգոնության բարձրացումն է: Ծրագրի ողջ գաղափարախոսությունը հիմնված է 5 հարցերի վրա, որոնց պատասխանը գտնելուց հետո միայն վարկառուն պետք է կայացնի իր որոշումները: Դրանք են՝
- Ի՞նչ գումարի չափով վարկ եմ ի վիճակի վերցնել,
- Արդյոք գիտե՞մ՝ որքան եմ վճարելու,
- Արդյո՞ք լիովին հասկանում եմ պայմանագիրը,
- Ինչպե՞ս կառավարել պարտքը,
- Ի՞նչ պետք է անել դժգոհություն ունենալու պարագայում:
Այս հարցերի միջոցով վարկառուն ավելի լավ պատկերացում կկազմի իր ֆինանսական վիճակի վերաբերյալ, կհասկանա արդյոք կարող է իրեն թույլ տալ տվյալ վարկը, ինչպես նաև հասկանում է արդյոք՝ ինչ և ինչու է ստորագրում, ինչպես նաև ինչ քայլեր է պետք ձեռնարկել դժգոհությունների կամ թյուրիմացությունների դեպքում: Նմանատիպ հարցերի նկատմամբ ուշադրությունը կօգնի վարկառուին խուսափել չափից շատ պարտավորություններ վերցնելուց և կնպաստի վարկառուի դրական փորձառությանը:
Որպես պատասխանատու ֆինանսավորում տրամադրող կազմակերպություն ՖԻՆՔԱ Հայաստանը ուրախ է այս տարի ևս մասնակցել արշավին:
Այս տարի արշավը ունի մեկ հավելյալ բաղադրիչ՝ Financial Health Check: Այս հարցաշարի միջոցով հաճախորդը կարող է գնահատել ֆինանսական իր ներկա վիճակի ուժեղ և թույլ կողմերը: Դեռ ավելին, այս թեստը ցույց է տալիս հաճախորդի կայունությունը անկանխատեսելի ծախսերի դեպքում: Թեստն ունի երեք բաժին՝ բուն հարցերը, գնահատումը և խորհուրդ:
Բուն հարցաշարը իր հերթին բաժանված է երեք մասի.
- Առաջինը գնահատում է ֆինանսների ամենօրյա կառավարում,
- Երկրորդը՝ տատանումների ժամանակ ֆինանսական կայունությունը,
- Երրորդը վերաբերում է երկարաժամկետ նպատակներին: