Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոն

16:29, cumartesi, 03 şubat, 2018
Տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոն
     ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական
     ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված երկրորդ ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ եւ ուսուցիչներ:
     Շնորհավորելով մրցույթ-փառատոնի μոլոր մասնակիցներին`
     ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի μաժնի պետ Կարեն Մնացականյանը նշել է, որ հիացած է աշակերտների ստեղծագործական ներուժով: Այս համատեքստում Կարեն Մնացականյանը կարեւորել է ինչպես աշակերտների ծնողների եւ ուսուցիչների, այնպես էլ Գեղագիտության ազգային կենտրոնի անձնակազմի դերը:
     Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն իր հերթին ընդգծել է, որ թեպետ Գեղագիտության ազգային կենտրոնի վերոնշյալ աշխատանքները չեն մասնակցել մրցույթին եւ կազմել են միջոցառման միայն փառատոնային բաղադրիչի մաս, սակայն դրանք բոլորը տեղ կգտնեն փառատոնի պատկերագրքում: Նշենք, որ Ցուցահանդեսին
     հիմնականում ներկայացված էին Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիաների սաների աշխատանքները, ինչպես նաեւ ծրագրին մասնակցած, սակայն առաջին ցուցահանդեսին չցուցադրված Ֆրանսիայի Կաննի Արեւիկ՚ ասոցիացիայի հայկական կիրակնօրյա դպրոցի եւ Քուվ
     եյթի Ազգային վարժարանի նախագծերը: Ընդհանուր առմամμ`
     ցուցադրության է ներկայացված շուրջ 240 աշխատանք:
    
    
    
    
    

«Կրթություն» շաբաթաթերթ


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3784 | 0 | 0
Facebook