Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՆԴՈՒՐ ՔԻԹԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

16:09, cumartesi, 03 şubat, 2018
ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՆԴՈՒՐ ՔԻԹԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Շուրջ երեք տարի առաջ մի տեսանյութ հանդիպեց յութուբում հնագիտության թեմայով: Խոսում էր ոմն ըսենց կոչված ՝՝հնագետ - կնիկ՝՝: Պատմում էր, որ Հունգարիայում քթել են մի կնգա գերեզման, ով սաղ իրա կյանքը ծանր աշխատանքա արել ու ոտի վրա ճաշ էփելով տանջվելա խոհանոցում:

Այսինքն, նորից՝ ՖԵՄԻՆԻԶՄ, բայց էս անգամ արդեն՝ հնագիտության հարցերում:

Մի կերպ կարելի էր հավատալ առաջին հայացքից խելքին մոտ հայտարարությանը թեկուզ էն տեսանկյունից, որ էն վախտերով կյանքի կազմակերպումը հեշտ չի էղել: Բայց թե՛ էրեգվա, թե՛ էսօրվա փաստերը ուրիշ բան են հուշում ու հուշում են առաջինը էն, որ ծանր աշխատանքով մինչ օրս զբաղվել ու զբաղվում են տղամարդիկ: Դրան գումարած ու միաժամանակ, խոհարարական արվեստի մեջ գերակշիռ սեռային կազմը տղամարդիկ են, չվախենանք ասել ոչ պակաս քան՝ 95% - ը: Իսկ ի՞նչ խոհարարական արվեստի ու խոհանոցում կնոջ գտնվելու մասին խոսք կարա գնա տաս հազար տարի առաջ, մի ժամանակ, երբ մարդկանց հիմնական կերակրատեսակը էղելա որսի միսը ու մրգեր - հատապտուղների հավաքչությունը: Ու էդ խորովածն էլ, ոնց որ քարի դարում, ընենց էլ՝ էսօր, բացարձակ մեծամասնությամբ տղամարդիկ են անում: Ըտենցա, ով որսովա զբաղվել, զբաղվելա նաև էդ որսի մսի հետ խոհարարությամբ: Դուք ման էկեք էսօր քաղաքների հայաթներում ամռան տաք օրերին, լճի ու գետի ափ գնացող ընտանիքների մեջ, ու որդեղ ուզում եք ու նմուշի համար գեթ մեկ խորոված անող կին ցույց տվեք մանղալի առաջ կանգնած... Չե՛ք կարա ցույց տաք՝ հազվագյուտ բացառությունները չհաշված, ինչը մեծ ուրախությամբ նույնիսկ կընդունեմ, քանի որ բացառությունները լրացուցիչ կերպով հաստատում են օրինաչափ կանոնը: Էլ չենք խոսում էն մասին, որ որսով զբաղվելը տղամարդու գորձնա էղել:

Կնանիք էդ հարցում անպիտան բան են՝ իրանց խուճապով, ավելորդ վախերով ու զգուշավորությամբ: Իսկ տղամարդը իրան քցումա ուր ասես: Տղամարդիկ իրանց Էրեխա ժամանակները հավանաբար կհիշեն, որ պատերից ու ծառերից չէին իջնում՝ ինչ բարդության ծառ ու պատ, ինչ ուժգնության քամի ու անձրև էլ որ ըլներ: Անձրևի տակ ու նույնիսկ՝ գիշերվա մթին ֆուտբոլ խաղալը չեմ ասում: Ավելի ճիշտ ՝ ասում եմ. լրացուցիչ ապացույցները չէր խանգարի: Ասում եմ նաև էն, թե ոնց էինք իջնում ձորը, գետից դոդոշ բռնում, ոռից փչում ու քցում ավտոների տակը, որ դոդոշի տրաքելը տեսնեյինք: Տղամարդիկ հետազոտողներն են կյանքի՝ փորձարարները: Որսորդությունը պահանջումա ուժ ու ճկունություն, մտքի տրամաբանություն ու հաշվարկ, ինչը կնոջ մոտ զարգացած աջ կիսագնդի գորձն ու բանը չի էղել ու էսօր էլ՝ չի: Մինչ օրս որսորդությամբ զբաղվում են ներից՝ տղամարդիկ ու էփում են իրանց որսը հենց որսալուց, խփելուց հետո՝ տաք - տաք քերթելով եղնիկի վրայից մորթին: Կնիկը չի էլ կարա բադ ու սագ, անգամ՝ տնային աքլոր ու հավ բռնի: Տղամարդը՝ կարա, կարա նաև՝ թակարդ սարքի, հեշտացնի իրա գորձը, ինչը մեծ աբստրակցիա ու տրամաբանություն պահանջող բանա, համենայն դեպս, գոնե՝ քարի դարի վախտերը էդ վիթխարի առաջընթացա գիտական հնարամտության համար: Ճիշտա, ֆեմինիստը ամբողջ սրտով կուզենար, որ հավը դանդաղ վազեր, ինչը մյուս՝ տրամաբանական տեսանկյունից նշանակումա, որ տղամարդու ու կնոջ մեջ հավասարության հիմար թեզը պետքա վաղուց վերացնել:

Էսօր ահագին կանայք կան, ովքեր գտնվում են գիտության մեջ, բայց պտի ասվի, որ նրանք այդուհանդերձ ու բարեբախտաբար գտնվում են մեծամասմաբ տղամարդու ղեկավարության ներքո: Այլապես գիտության վերջը շուտ էր էկել: Բայց ինչ որ հիմա կատարվումա որպես ընդհանուր միտում գիտության մեջ, էդ արդեն մառազմի վերջնա: Գիտությունը էսօր Արևմոււտքում գտնվումա ուժեղ ֆեմինիստական լոբիյի ազդեցության տակ: Անցնես ֆիզիկա, թե քիմիա, անցնես պատմություն թե էյնշտեյնի հարաբերականության տեսություն, ամեն մի գիրք համարյա սկսվումա կնոջ ճնշված ըլնելու մասին տխմար թեզի շրջանառմամբ ու ուսուցչի խոսքով.՝՝ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԵՏՔԱ ԱՎԵՐՎԻ՝՝, այսինքն՝ տղամարդը չարիքա ու նրա վերջը պետքա տալ: Էն չարիքի վերջը, որը իրա մտքով ու ուսերով ստեղծելա ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ կոչվածը ու որի պտուղներից ու ձեռքբերումներից օգտվումա նաև, ըն դորում ավելի շատ՝ ՖԵՄԻՆԻՍՏԸ: Սա շահագրգիռ ուժերի կողմից ուղղակի պատվերա: Եթե էս վիճակը շարունակվեց, էդ կնշանակի, որ տվյալ հասարակությունը անշեղորեն բռնելա դեգրադացման ուղին: Առավելագույնը, որը կարա անի կինը, էդ տղամարդու կողքին բզբզալնա, ճիշտ ընենց, ոնց որ բզբզումա ամռան աձակուրդներին ժամանակավոր աշխատանք ճարած ուսանողը մի արհեստավորի մոտ ըսենց ասած՝ ՝՝կլյուչ տվող՝՝ աշխատելով: Այսինքն, վերջին ու մեծ հաշվով, սովորացնողը՝ բնույթով ուսուցիչը, տղամարդնա, այլ ոչ թե՝ կինը:

Կինը մարդու բարեկամնա՝ ասվածա շատ տեղին ու ճիշտ: Էս տեսանկյունից նորմալ կնոջ՝ տղամարդու համար բարեկամ մնալու հարցը, պետքա վերջնականապես վճռվի ապագա տասնամյակներում, երբ ֆեմինիզմը՝ որպես կեղծ իդեոլոգիա պետքա անխուսափելիորեն՝ մեռնի ու ոչնչանա իրա ներկայացուցիչներով հանդերձ: Հակառակ դեպքում կմեռնի ամբողջ մարդկային քաղաքակրթությունը: Ու գիտությունից էլ պետքա իսպառ վտարել է՛ն կանանց, ինչպես նաև փսիխոտիպով կանացի է՛ն տղամարդկանց, ովքեր իրանցից ոչինչ չեն ներկայացնում:

Գիտությունից իսկապես հասկացող ԵԶԱԿԻ կանայք էլ իրանց ֆիզիկական արտաքինով հիշացնում են տղամարդուն., որոնց հորմոնալ ֆոնը շատ քիչա տարբերվում տղամարդու հորմոնալ ֆոնից: Այսինքն, կարելիյա վստահորեն ասել, որ բնությունը սիրումա ապահովագրել իրան նաև՝ էս հարցում: Բնության կողմից տղամարդու նման տրամաբանող կին փոքր դոզաներով արտադրելը պետքական բանա, քանի որ մամոնտի որսի գնացած տղամարդկանց կարա հոշոտի որսի ճանապարհին հանդիպած առյուծների փրայդը, իսկ տանը մնացած կանանց ու էրեխեքի կյանքի հետագա կազմակերպման համար ԿԱՌԱՎԱՐՈՂ այսինքն՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, այսինքն՝ տղամարդկային ուղեղա պետք, մինչև որ նախնադարյան մարդկային հոտի ներսում գտնվող արական սեռի ներկայացուցիչները հասունանալուց հետո ստրատեգիական ղեկավարությունը կվերցնեն օրինաչափորեն իրանց ձեռը:

Ֆեմինիզմը պետքա իսպառ հեռանա՝ ԸՆՏԱՆԻՔԻՑ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ: Ֆեմինիզմը ու ՖԵՄԻՆԻՍՏԸ էսօրվանից ու այսուհետ՝ օրենքից դուրսա հայտարարվում իմ ու իմ կողմնակիցների համար:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     03.02.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4321 | 0 | 0
Facebook