Գիտակցելով ազգի պաշտպանության գործում կանոնավոր բանակի կազմավորման և մարտունակության բարձրացման կարևորագույն դերը, հայրենասիրական ոգով մատաղ սերնդին դաստիարակելու կենսական պահանջը` հերթական միջոցառումն անցկացվեց Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցում` ՍՀԴԱԿ Արմինե Մանուկյանի նախաձեռնությամբ:
Տոնդ շնորհավո'ր, հայոց հաղթակա'ն բանակ...
Մեր բանակի անցած 26- ամյա հաղթական ուղին և հայոց մարտիկների սխրանքները գովերգող բանաստեղծություններով, երգերով, ազգային խրոխտ պարերով կարծես դպրոցում կենդանացել էր մեր ժողովրդի անցյալի փառքը և հարատևության գաղափարը: Այո', մենք կանք և անպարտ ենք մեր հզոր բանակով, դիրքերում մեր խաղաղ քունը հսկող քաջարի զինվորներով: Շնորհավո'ր տոնդ Հայոց Բանակ...
Արագյուղի Տիգրանակերտ կրթարան