Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք (նախորդի շարունակությունը)

19:24, perşembe, 01 şubat, 2018
Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք (նախորդի շարունակությունը)

Եղիսաբեթ Յորքցի (1466-ի փետրվարի 11 – 1503-ի փետրվարի 11), Անգլիայի Հենիրխ 7-րդ թագավորի կինն ու Հենրիխ 8-րդի մայրը

Ֆլորբելա Էսպանսա (1894-ի դեկտեմբերի 8 – 1930-ի դեկտեմբերի 8), պորտուգալացի բանաստեղծուհի

Մարիա Ֆելիքս (1914-ի ապրիլի 8 – 2002-ի ապրիլի 8), մեքսիկացի դերասանուհի

Դավիդ Ֆլյուսեր (1917-ի սեպտեմբերի 15 – 2000-ի սեպտեմբերի 15), իսրայելցի պատմաբան, կրոնագետ

Ֆիլիպա Ֆութ (1920-ի հոկտեմբերի 3 – 2010-ի հոկտեմբերի 3), բրիտանաամերիկացի կին փիլիսոփա

Գյունտեր Ֆորգ (1952-ի դեկտեմբերի 5 – 2013-ի դեկտեմբերի 5), գերմանացի նկարիչ, քանդակագործ և լուսանկարիչ

Լուի Ֆուկե (1633-ի փետրվարի 4 – 1702-ի փետրվարի 4), ֆրանսիացի եկեղեցական գործիչ

Շարլ Նիկոլա Գաշոտ (1810-ի մարտի 27 – 1876-ի մարտի 27), ֆրանսիացի քաղաքական գործիչ

Մեծ Գամա (իսկական անունը՝ Գուլ Մուհամեդ) (1878-ի մայիսի 22 – 1963-ի մայիսի 22), փենջաբցի ըմբիշ, բազկամարտիկ, կյանքում երբեք չի պարտվել

Էվա Գանիզատ (1986-ի հունվարի 4 – 2014-ի հունվարի 4), ֆրանսիացի օպերային երգչուհի

Սթեֆան Ռանյուլֆ Քինգդոն Գլանվիլ (1900-ի ապրիլի 26 – 1956-ի ապրիլի 26), անգլիացի եգիպտաբան

Ռիազ Ահմեդ Գոհար Շահի (1941-ի նոյեմբերի 25 – 2001-ի նոյեմբերի 25), պակիստանցի փիլիսոփա, Պակիստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդը

Անտոն Գրասեր (1891-ի նոյեմբերի 3 – 1976-ի նոյեմբերի 3), Երրորդ Ռեյխի գեներալ

Ժան Գրուա (1950-ի հունվարի 27 – 1991-ի հունվարի 27), Ֆրանսիայի Բրետան երկրամասի ինքնավարության համար պայքարի մարտիկ

Մերլ Հագարդ (1937-ի ապրիլի 6 – 2016-ի ապրիլի 6) «քանթրի» ժանրի ամերիկացի երգիչ, երգահան

Ջոն Հարիսոն (1693-ի մարտի 24 – 1776-ի մարտի 24), անգլիացի գյուտարար, ժամագործ

Ուոլտեր Նորման Հեվորթ (1883-ի մարտի 19 – 1950-ի մարտի 19), անգլիացի քիմիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր

Էնրիկե Առաջին Պորտուգալացի (1512-ի հունվարի 31 – 1580-ի հունվարի 31), Պորտուգալիայի 18-րդ թագավորը

Ֆրանսուազ Հերիթիեր (1933-ի նոյեմբերի 15 – 2017-ի նոյեմբերի 15), ֆրանսիացի հնէամարդաբան, էթնոսաբան, կանանց իրավունքների պաշտպան

Յան (Յոհան) Հեվելիուս (1611-ի հունվարի 28 – 1687-ի հունվարի 28), ծագումով լեհ գերմանացի աստղագետ

Մագնուս Հիրշֆելդ (1868-ի մայիսի 14 – 1935-ի մայիսի 14), հրեական ծագումով գերմանացի բժիշկ-սեռաբան, հանդես է եկել միասեռականների պաշտպանությամբ

Լարի Ջեյմս (1947-ի նոյեմբերի 6 – 2008-ի նոյեմբերի 6), ամերիկացի թեթևատլետ, 1868 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերի 4 x 400 մետր փոխանցումավազքի ռեկորդակիր

Հովհաննես Աստվածային (1495-ի մարտի 8 – 1550-ի մարտի 8), 1690 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված պորտուգալացի կրոնավոր

Ժոշուե Եհուդա (1892-ի մարտի 19 – 1966-ի մարտի 19), Ռուսաստանում ծնված ֆրանսիացի գրող, լրագրող, սիոնիստական շարժման գործիչ

Հուգո Յունկերս (1859-ի փետրվարի 3 – 1935-ի փետրվարի 3), գերմանացի ճարտարագետ, ավիակոնստրուկտոր, «Junkers & Co» ընկերության հիմնադիր

Կամեամեա 5-րդ (1830-ի դեկտեմբերի 11 – 1872-ի դեկտեմբերի 11), Հավայան թագավորության միապետ

Ալֆրեդ Կազին (1915-ի հունիսի 5 – 1998-ի հունիսի 5), ամերիկացի գրող և գրաքննադատ

Ջորջ Քելի Բարնս (1895-ի հուլիսի 18 – 1954-ի հուլիսի 18), ամերիկացի գանգստեր

Մոտո Կիմուրա (1924-ի նոյեմբերի 13 – 1994-ի նոյեմբերի 13), ճապոնացի կենսաբան

Հենդրիկ դը Կեյզեր (1565-ի մայիսի 15 – 1621-ի մայիսի 15), հոլանդացի ճարտարապետ և քանդակագործ

Միշել դը Կլերկ (1884-ի նոյեմբերի 24 – 1923-ի նոյեմբերի 24), հոլանդացի ճարտարապետ

Օտտո Կրյուգեր (1885-ի սեպտեմբերի 6 – 1974-ի սեպտեմբերի 6), ամերիկացի կինոդերասան

Դանիել Լագաշ (1903-ի դեկտեմբերի 3 – 1972-ի դեկտեմբերի 3), ֆրանսիացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան

Բազիլո Լամի Դոզո (1929-ի փետրվարի 1 – 2017-ի փետրվարի 1), արգենտինացի գեներալ, մասնակցել է Արգենտինայում 1976-ին դիկտատուրայի հաստատմանը

Էմիլ Մարի Լորան (1852-ի հոկտեմբերի 1 – 1930-ի հոկտեմբերի 1), Փարիզի ոստիկանապետը 1914 – 1917 թթ.

Անտուան դը Սանյը դը Լոմբար (1756-ի օգոստոսի 16 – 1842-ի օգոստոսի 16), Ֆրանսիական Մեծ հեղափոխության գեներալ

Էրհարդ Լորետան (1959-ի ապրիլի 28 – 2011-ի ապրիլի 28), շվեյցարացի ալպինիստ, աշխարհի 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող 14 լեռնագագաթները նվաճած երրորդ լեռնագնացն աշխարհում

Քրիստոֆորո Մադրուզո (1512-ի հուլիսի 5 1578-ի հուլիսի 5), իտալացի կարդինալ

Մանուել Գարսիա Լոպես կամ Մաերա (1896-ի դեկտեմբերի 11 – 1924-ի դեկտեմբերի 11), իսպանացի ցլամարտիկ, մահացել է թոքախտից

Մանուել Մարինյո Ալվես կամ Մանեկա (1926-ի հունվարի 28 – 1961-ի հունվարի 28), բրազիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող

Քրիզ Մարկեր (1921-ի հուլիսի 29 – 2012-ի հուլիսի 29), ֆրանսիացի կինոռեժիսոր, վավերագրող, լուսանկարիչ և գրող

Իան Մարտեր (1944-ի հոկտեմբերի 28 – 1986-ի հոկտեմբերի 28), բրիտանացի կինոդերասան

Ժորժ Մաթիա (1826-ի հոկտեմբերի 14 – 1910-ի հոկտեմբերի 14), ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար


     (շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5277 | 0 | 0
Facebook