Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԹԱՐԳԵՔ ԷԼԻ ԱՆՀԱՐԳԻ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ

01:18, perşembe, 01 şubat, 2018
ԹԱՐԳԵՔ ԷԼԻ ԱՆՀԱՐԳԻ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ

Բոլոր մասնագետները ձենները մեկ արած պնդում են, որ ծխելը նարկոմանիայա որ կա ու ես իրանց հետ լրիվ համաձայն եմ:

Նիկոտինի քանակը արյան մեջ նվազեց՝ ծխողը սկսումա նյարդայնանալ, ներսից էփել, կատաղել, մատներն ու պռոշները դողացնել, հետո՝ ցնցվել ու գալարվել: Ի տարբերություն ափիոն, կոկաին քաշող, ներերակային սրսկվող նարկոմանի, որոնք արագացնում են իրանց մեռնելը, սովորական սիգարետ ծխող մարդը ավելի դանդաղա մոտեցնում իրա վախճանը: Հարցը ընդամենը տոքսիկության աստիճանի՝ ծխախոտի՝ որպես թունավոր միջոցի ազդեցության մեջնա: Բնույթը՝ նույննա:

Ծխող մարդը ամեն դեպքում՝ նարկոմանա:

Ուղղակի պետություն կոչվածին տնտեսապես ձեռա տալի, որ դու՝ որպես ծխող, որպես նարկոման դանդաղ մեռնես, քան՝ այլ նարկոտիկ միջոցից՝ շատ արագ: Ձեռտնույա նրանով, որ քո երկար ու դանդաղ ինքնասպանության հաշվին պետությունը ահագին փողա լցնում պետբյուջե: Իսկ եթե դու արագ մեռնես, ոնց որ մեռնում են կոկաին քաշող - սրսկսկվող նարկոմաններրը, քո մահը պետության համար շահավետ չի: Հետևաբար, պայքարը թմրամիջոցների դեմ անխնա կշարունակվի, բայց հասարակ ծխախոտի դեմ երբեք իսկական ու նորմալ պայքար՜ չի ծավալվի:

Էսօր հանրապետության մեջ կեսից ավելին արդեն ծխողա: Էդ ծխող մասսային շատ ենք տեսել քաղաքական բնույթի ակցիաներում...
     Դե արի ու փորձի հավատալ, որ էդ ծխող ահագին մասսան էդքան կամք ունի, որ պայքարի իշխանությունը հանցավոր ճանապարհով զավթած ավազակախմբի դեմ, էն դեպքում, երբ ինքը իրա ինքնասպանության՝ իրա ծխելու դեմ էդքան կամք չունի, որ պայքարի...

Պետքա թարգել ծխելու դեմ էս անհարգի վայնասունը ու վափշե՝ ծխելը թարգեք: Հոգնեցուցիչա ձեր տրտունջները, ախերը ու վախերը:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     31.01.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4121 | 0 | 0
Facebook