Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աքաղաղն ու բազեն

17:02, perşembe, 25 оcak, 2018
Աքաղաղն ու բազեն

Բազեն շարունակ խայթում է աքաղաղին.

-Դու անշնորհակալ կենդանի ես: Դու մարդկանց ամենևին չես սիրում, մինչդեռ նրանք չափազանց հոգատար են քո նկատմամբ, ամեն ինչ անում են, որ քո ցեղը շարունակվի, քեզ կերակրում են, քո հարեմի համար լավագույն հավերին են առանձնացնում: Իսկ երբ քեզ թեկուզ կարճ ժամանակով մենակ են թողնում, դու ցանկապատին ես բարձրանում, խոժոռված ման ես գալիս, ծուղրուղու ես կանչում ու ոչ մի կերպ չես ցանկանում վերադառնալ այն տունը, որտեղ քեզ պահել-մեծացրել են…Իսկ ես ինձ բոլորովին այլ կերպ եմ դրսևորում: Երբ ես դեռ թռչել չէի կարող, նրանք հարազատ ժայռի կատարից ինձ վերցրեցին, երկար ժամանակ քաղցի մատնեցին, ու երբ որոշ ժամանակ անց ես նրանց ընտելացա, սկսեցին ինձ երբեմն ազատ արձակել: Հիմա ես միայնակ թռչում եմ, մասնակցում եմ նրանց որսին ու նրանց համար ուրիշ թռչուններ եմ սպանում: Եթե ուզենամ, կարող եմ նրանց մոտ չվերադառնալ:

-Դու իրավիճակի էությունը չես ըմբռնում, - պատասխանում է աքաղաղը: Եթե տեսնես, թե ինչպես է խորովվում բազեն (ես խորովվող բազե չեմ տեսել, բայց տեսել եմ բազմաթիվ տապակվող աքաղաղներ), ապա հաստատ հետ չես դառնա, եթե գոնե մեկ անգամ թռչել-հեռանալու հնարավորություն ունենաս:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4845 | 0 | 0
Facebook