Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոտ լինել արվեստին և ծանոթանալ գեղեցիկի հետ

18:09, salı, 23 оcak, 2018
Մոտ լինել արվեստին և ծանոթանալ գեղեցիկի հետ
     «Արահետ» պրոդյուսերական կենտրոնը արդեն ամիսներ է ինչ իր գործունեությունն է ծավալում Աբովյան քաղաքում: Ստուդիայի թատերական խմբակ են հաճախում ոչ միայն քաղաքի այլ նաև շրջանի գյուղերի երեխաները: Նշենք, որ Աբովյանում մասնաճյուղ ստեղծելու հիմնական նպատակն էր, որպեսզի տարածքի երեխաները նույնպես հնարավորություն ունենան ավելի մոտ լինել արվեստին և ծանոթանան գեղեցիկի հետ: Խմբակում սովորում են տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող երեխաներ, սակայն կարճ ժամանակահատվածում նրանք հասցրել են մի ընտանիքի պես հարազատ դառնալ: Խմբակի կազմավորման հարցում նաև իրենց մեծ ներդրումներն են ունեցել շրջանի դպրոցների տնօրենները: Մեծ է եղել Կոտայքի մարզպետարանի, հատկապես մշակույթի և կրթության հարցերով պատասխանատու, ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական` Հերմինե Ադամյանի աջակցությունը: Թատերական ստուդիայի գործունեության ընթացքում վարպետաց դասեր տալու են հրավիրվել դերասան և ռեժիսոր` Հայկ Սարգսյանը, բեմադրող ռեժիսոր` Գառնիկ Սեյրանյանը, Օպերայի երգչուհի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստ` Սեդա Հունանյանը, Հ. Մալյանի անվան թատրոնի դերասան` Արա Սարգսյանը, դերասան և երգիչ՝ Գոռ Մարտիրոսյանը, բանաստեղծ՝ Համլետ Մաղաքյանը, երգիչ և դերասան՝ Աղասի Հունանյանը և այլոք: Վարպետաց դասերը և անակնկալ հանդիպումները լինելու են շարունակական: Երեխանների գեղարվեստական ճաշակը զարգացնելու համար նաև հանդիպումներ են լինում ոճաբան և նկարչուհի` Նաիրուհի Գնդոյանի հետ: Հաճախակի են լինում հանրապետության տարբեր թատրոններում ներկայացումների դիտումներն ու քննարկումները: Որպես ամփոփում նշենք, որ շուտով ստուդիայում կգործի նաև լրագրողական բաժինը և լրագրողությամբ հետաքրքրվող երեխաները նույնպես հնարավորություն կունենան զարգացնել իրենց տաղանդը` ծանոթանալ լրագրողական այբուբենի հետ:
    
    
    
     Արփի Գրիգորյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3043 | 0 | 0
Facebook