Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

15:57, salı, 23 оcak, 2018
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

Մ. Գյուլումյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 12-ին Արցախի Շահումյանի շրջանի Վերին շեն ավանում: 1965-1975թթ. սովորել է Վերին շենի միջնակարգ դպրոցում: 1975-1980 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում` «կենսաբանություն» մասնագիտությամբ և ստացել է կենսաբանի-կենսաբանության և քիմայի ուսուցչի որակավորում:
     1986 թ-ից առ այսօր դասավանդում է ք. Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան հ. 10 հիմնական դպրոցում` որպես կենսաբանության ուսուցիչ: «Բնագիտական» առարկաների մեթոդմիավորման նախագահն է: Այդ ընթացքում տնօրինության կողմից ստացել է մի շարք շնորհակալագրեր և պատվոգրեր:
     2001 թ-ին մասնակցել է նշված դպրոցի ինտերնետային համակարգչային կենտրոնում կազմակերպված համակարգչային ուսուցման վեց շաբաթյա դասընթացներին, ուսումնասիրել Windows, MS office 2000, Internet ծրագրերը և ստացել վկայական: Արժանացել է «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի շնորհակալագրին` Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի նախաձեռնություններին ակտիվ մասնակցելու և նշանակալի ներդրում ունենալու համար:
     2012, 2017 թվականներին մասնակցել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստաման դասընթացներին կենսաբանությունից և ստացել վկայականներ:
     2013 թ-ին պարգևատրվել է Աբովյանի քաղաքապետի շնորհակալագրով:
     2014 թ-ին անցկացրել է հանրակրթական դպրոցների «Կենսաբանություն» առարկա դասավանդող ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները և ստացել վկայական:
     2016 թ-ին Կոտայքի մարզպետի կողմից արժանացել է պատվոգրի:
     2017 թ-ի դեկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:
     Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3633 | 0 | 0
Facebook