Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԳ Նախարարի հրամանով հաստատվել են էքստեռն քննությունների աշխատակարգն ու ժամանակացույցը

14:01, salı, 23 оcak, 2018
ԿԳ Նախարարի հրամանով հաստատվել են էքստեռն քննությունների աշխատակարգն ու ժամանակացույցը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի համապատասխան հրամանով հաստատվել են 2018 թվականի դրսեկության ձեւով (էքսետեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Այս տարբերակով քննություն հանձնելու իրավունք ունեն այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հանրակրթությունից, բայց ցանկանում են ավարտական վկայական ստանալ:

Այս տարվա բոլոր քննաշրջաններում դրսեկության ձեւով ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երեւանի համար 112 դպրոցին: Այդ նպատակի համար յուրաքանչյուր տարի ընտրվում է որեւէ դպրոց եւ քննություն հանձնողները վկայական են ստանում տվյալ ուսումնական հաստատությունից:

Նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն, քննություններն անցկացվելու են փետրվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2018 թվականի փետրվար – մարտ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2018 թվականի փետրվար – մարտ քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» եւ «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները հանձնում են բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:


    
    

Էքստեռն ավարտական քննութունները տարեկան կազմակերպվում են երեք անգամ: Մեկ անգամ էլ անցկացվում են էստեռն փոխադրական քննություններ: Վերջիններին մասնակցում են այն երեխաները, որոնք ցանկանում են փոխադրվել ավելի բարձր դասարան: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից տեղեկացանք, որ այս տարի փոխադրական էքստեռն քննություններին մասնակցելու համար դիմել է 35 սովոորղ: Նախորդ տարի այդ թիվը եղել է 44: Ինչ վերաբերում է ավարտական քննություն հանձնողներին, Արշակյանը խորհուրդ տվեց դա պարզել համապասխան դպրոցներից:

Համար 112 դպրոցից մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ քննություն հանձնելու համար դիմողների քանակի վերաբերյալ: Իսկ համար 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, որի ղեկավարած հաստատությունում անցկացվել են նախորդ մի քանի էքստեռն քննությունները, ասաց, որ տարեկան քննություն է հանձնում մոտ 150 դրսեկ: Նրանց գրեթե կեսը առաջին անգամ դիմողներ են, մյուս կեսը կազմում են այն դրսեկները, որոնք նախորդ փուլերին հաջողություն չեն ունեցել:

Ռուզաննա Կոստանյանը, պատասխանելով կրթությունից դուրս մնալու հիմնական պատճառների մասին մեր հարցին, ասաց, որ կան մարդիկ, որոնք առողջական խնդիներ են ունեցել, կամ գտնվել են արտերկրում, դպրոցում հանձնած քննությունների ժամանակ անբավարար գնահատական են ստացել եւ այլն:
    
    
    
    
     armtimes.com

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6951 | 0 | 0
Facebook