Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

13:57, pazartesi, 22 оcak, 2018
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

ԳՈՀԱՐ ԱԼԲԵՐՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ /Աբովյանի հ. 7 հիմնական դպրոց/

Գ. Խաչատրյանը ծնվել է 1975թ-ի օգոստոսի 1-ին` քաղաք Երևանում: Սովորել և ավարտել է Վարդենիս քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1983-1990թթ-ին սովորել և ավարտել է Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցը: 1992-1996թթ-ին բարձրագույն կրթություն է ստացել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, ունի «Տարրական դասարանների ուսուցչի» որակավորում: 1994թ-ից դասավանդել է Վարդենսի թիվ 2 միջն. դպրոցում:
     2006թ-ից մինչև այսօր աշխատում է քաղաք Աբովյանի թիվ 7 հիմն. դպրոցում որպես դասվար: 2012թ-ից կատարում է նաև ուսումնական մասով փոխտնօրենի պարտականությունները:
     2012 թ. հուլիսի 17-ից հուլիսի 26-ը և 2017թ. ապրիլի 13-ից հունիսի 8-ը մասնակցել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացներին:
     2012 թ-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Շնորհակալագրով» ՝ իր աշակերտների հաջողությունների մեջ ունեցած մեծ և բացառիկ ներդրման համար:
     2017թ. մայիսի 22-23-ը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացված հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի դասվարների «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով դասընթացին:
     2017 թ-ին մասնակցել է Dasaran.am-ի արդիական կրթաձևերի դասընթաց-վերապատրաստումներին:
     2017 թ-ին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:
     Ամուսնացած է, ունի երկու որդի:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4855 | 0 | 0
Facebook