Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

13:36, pazartesi, 22 оcak, 2018
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

ԿԱՐԻՆԵ ԺՈՐԱՅԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կ. Մարգարյանը ծնվել է 1967 թ. Մայիսի 31-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում:
     1974-1984թթ սովորել և ավարտել է Արամուսի միջնակարգ դպրոցը: Ուսումնառության տարիներին սովորել է գերազանց առաջադիմությամբ, հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով բնագիտական առարկաների նկատմամբ:
     1984 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և 1991թվականին ավարտել ինստիտուտի լրիվ դասընթացը ստանալով ինժեներ- էլեկտրիկի որակավորում:
     2004 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկա և ֆիզիկա» ֆակուլտետը, որն ավարտել է 2007 թվականին՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:
     Մանկավարժական գործունեությունը սկսել է 1995 թ-ին` ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 2004 թվականից տեղափոխվել է Կամարիսի միջնակարգ դպրոց, ուր մինչ օրս աշխատում է՝ որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի:
     Կարինե Մարգարյանը հաճախ է անցկացնում դասեր՝ հաջողությամբ կիրառելով ՏՀՏ-ների ընձեռած հնարավորությունները: Մշտապես հետևում է կրթական ոլորտում կատարվող փոփոխություններին, տեղեկանում նորություններին:
     Կարինե Մարգարյանը «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Մասնագետի անկյուն» բաժնում ստեղծել և ուսուցիչների համար վարում է «» առարկայի դասավանդումը 5-րդ դասարանում՝» http://forum.armedu.am/showthread.php/1637
     և «» http://forum.armedu.am/showthread.php/1615 մասնագիտական խորհրդատվական թեմաները: Ուսուցչուհին ֆորումում տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, գործընկերների հետ կիսում սեփական փորձը:
     Կարինե Մարգարյանը «Հայկական կրթական միջավայրի» «Պաշարների շտեմարան» կայքում http://lib.armedu.am/ տեղադրել է ուսումնամեթոդական էլեկտրոնային նյութեր «» առարկայի դասավանդման վերաբերյալ (դասի պլաններ, ցուցադրումներ, թեմատիկ և կիսամյակային գրավոր աշխատանքներ և այլ հետաքրքիր նյութեր):
     2016թ-ի հունիսի 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը մասնակցել է «» ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 2017թ հունիսի 13-ից մինչև սեպտեմբերի 28-ը՝որպես ինֆորմատիկայի ուսուցիչ: :
     2017 թվականի նոյեմբերին մասնակցել է ԿԱԻ-ի կողմից կազմակերպած «» և «» ծրագրի աշխատանքներին:
     2017թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳ նախարարի N1620-Ա հրամանով Կարինե Մարգարյանին շնորհվել է ուսուցչի որոկավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:
     Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4467 | 0 | 0
Facebook