Դիկտատուրայի տրամաբանությունը դա կացնի տրամաբանությունն է:
Մաքսիմ Գորկի (1868 - 1936), խորհրդային ռուս գրող
*****
Ցանկացած կառավարություն, ինչպես էլ այն իրեն անվանի, ոչ միայն ձգտում է «կառավարել» ժողովրդական զանգվածների կամքը, այլև դաստիարակել այդ կամքը իր սկզբունքներին ու նպատակներին համապատասխան: Առավել ամբոխավար ու ճարպիկ կառավարությունները ժողովրդական կամքը կառավարելու և դաստիարակելու իրենց ձգտումը սովորաբար գունազարդում են «Մենք արտահայտում ենք ժողովրդի կամքը» խոսքերով:
Մաքսիմ Գորկի
*****
Ցանկացած օրինական իշխանություն իշխանությունը բռնատիրելու արգասիք է:
Մաքսիմ Դյուկան (1822 - 1880), ֆրանսիացի լրագրող, գրող, Ֆրանսիայի ակադեմիայի անդամ
*****
Պետական այրերին ճանաչելու և ճիշտ ընտրելու ամենահաստատուն միջոցը ինքնաառաջադրվողներին հեռացնելն ու ինքնակամ հրաժարական տվողներին առաջադրելն է:
Մանուել Նոյեր (ծնվել է 1986-ին), գերմանացի դարպասապահ
*****
Շատ գիրք կարդալով կայսր չես դառնա:
Մաո Ցզե Դուն (1893 - 1976), Չինաստանի նախագահ
*****
Ստրուկների համար ամենաատելին իրենց տերերը չեն:
Մարկոս Պորցիոս Կատոն (մ, թ.ա. 234 - 149), հին հռոմեացի քաղաքական գործիչ ու գրող
*****
Եթե համակարգը ցանկանում է հաղթահարել իր ներքին ապականությունը (կոռուպցիա), ապա պետք է հասարակությանն ազատի այն հարյուրավոր ու հազարավոր արգելող որոշումներից, որոնք հորինված են նրա համար, որպեսզի շրջանցվեն արդ խոչընդոտներն անօրինական ճանապարհով:
Մարկ Ռոզովսկի (ծնվել է 1937-ին), ռուս թատերական գործիչ, դրամատուրգ և սցենարիստ
*****
Ընտրողի շահերը պաշտպանել չկարողացող պետությունը կարող է խեցգետնի նման տեղաշարժվել՝ կա՛մ ետ, կա՛մ կողք:
Մարկ Տվեն (1835 - 1910), ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ
*****
Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, ապա մեզ թույլ չէին տա դրան մասնակցել:
Մարկ Տվեն
*****
Փա՛ռք Աստծո, որ այս երկրում (ԱՄՆ-ում) մենք երեք առավելություն ունենք՝ խոսքի ազտություն, մտքի ազատություն և դրանցից ոչ մեկը չգործածելու իմաստություն:
Մարկ Տվեն
*****
Եթե դուք զգացել եք, որ մեծամասնության կողմն եք, ապա դա ճշգրիտ չուցիչ է այն բանի, որ փոխվելու ժամանակն է:
Մարկ Տվեն
*****
Այնտեղ, որտեղ բռնակալը գոյատևում է, կնշանակի այդ երկիրը ոչ միայն ապուշ պետություն է, այլ որ այդտեղ պետություն ընդհանրապես գոյություն չունի:
Մարկոս Ցիցերոն (մ.թ.ա. 106 - 43) , հռոմեացի քաղաքական գործիչ, հռետոր
*****
Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, այնուհետև պայքարում են քո դեմ, իսկ ավելի ուշ դու հաղթում ես:
Մահաթմա Գանդի (1869 - 1948), Հնդկաստանի անկախության պայքարի գործիչ
*****
Որտեղ ուժն է իշխում, այնտեղ օրենքն անուժ է:
Մենանդրոս (մ.թ.ա. 342 - 291), հին հույն կատակերգակ
*****
Իմ կյանքի նպատակը եղել է մարդկանց վրա անտանելի բռնակալություն հաստատած կոմունիզմի ոչնչացումը:
Մախայիլ Գորբաչով (ծնվել է 1931-ին), ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը
*****
Դիկտաուրայի տարրերով դեմոկրատիան նույնն է, ինչ փորլլուծի մասնիկներով փորկապությունը:
Միխայիլ Ժվանեցկի (ծնվել է 1934-ին), ռուս երգիծաբան
*****
Ոչ ոք մեզ ծնկի չի բերի: Մենք պառկած ենք եղել ու պառկած էլ մնալու ենք:
Միխայիլ Ժվանեցկի
*****
Նոր Ռուսաստանի դժբախտություններից մեկն էլ այն է, որ միտքը, պատիվն ու խիղճը դարձել են փոխբացառող հասկացություններ:
Միխայիլ Ժվանեցկի
*****
Մեր ազատությունը նման է այն լուսացույցին, որի բոլոր երեք լույսերն էլ միաժամանակ են վառվում:
Միխայիլ Ժվանեցկի
*****
Եթե ուզենաք մեկ բառով արտահայտել, թե ինչ է արվում Ռուսաստանում, ապա պետք է ասեք՝ գողանում են:
Նիկոլայ Կարամզին (1766 - 1826), ռուս պատմաբան
*****
Պուտինի ժամանակ ապականությունը (կոռուպցիա) հասավ այնպիսի մասշտաբների, որպիսին երբևէ չի եղել:
Նիկոլայ Ցվետկով (ծնվել է 1960-ին), ռուս գործարար
*****
Եթե պետության մեջ ժողովուրդն այլասերված է, օրենքները գրեթե անօգուտ են:
Նապոլեոն Բոնապարտ (1769 - 1821), Ֆրանսիայի կայսր
*****
Այն ժամանակից ի վեր, երբ ես պետության գլուխ դարձա, խորհրդակցում էի միայն ինքս ինձ հետ, և դա ինձ լիովին գոհացնում էր: Սխալներ սկսեցի թույլ տալ այն դեպքերում, երբ խորհրդատուների ասածներն հսկսեցի հաշվի առնել:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Իմ զինակիցներին ես ոսկով ողողեցի, բայց ես պիտի հասկանայի, որ հարստանալով՝ մարդն այլևս չի ցանկանում իրեն մահվան վտանգին ենթարկել:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Միապետը պարտավոր է ուշադիր հետևել, որ նյութական բարիքների բաժանումը չափից դուրս անհավասար չլինի, քանի որ այդ դեպքում նա չի կարողանա ո՛չ աղքատներին զսպել, ո՛չ էլ հարուստներին պաշտպանել:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Ապաշնորհ տիրակալները երբեք չեն կարող ո՛չ բռնությամբ անպատիժ կառավարել, ո՛չ էլ արժանանալ ժողովրդի բարեհաճությանը:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Ցանկացած կուսակցական համախումբ կազմված է տխմարներից ու սրիկաներից:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Երբ ժողովուրդներն այլևս չեն տրտնջում, նրանք դադարում են մտածել:
Նապոլեոն Բոնապարտ
Ինչ էլ ասի Մաքիավելին, ոչ մի ամրոց չի կարող հավասարվել ժողովրդի վստահությանը:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Իմ ճշմարիտ փառքը ոչ թե տասնյակ ճակատամարտերում կռած հաղթանակներս են, այլ իմ «Քաղաքացիական օրենսգրքի» հավիտենականությունը:
Նապոլեոն Բոնապարտ
*****
Ամբողջ ժողովրդի հետ սև օրն էլ Զատիկի է նման:
Ժողովրդական
*****
Բոլորին շարունակ խաբել չի կարելի, և դրա կարիքն էլ չկա: Չորս տարին մեկ անգամ խաբելն էլ լիովին բավարար է:
Անհայտ հեղինակ
*****
Յուրաքանչյուր մարդ ճիշտ այնքան արժե, որքան կարող է կամավոր տալ:
Անհայտ հեղինակ
*****
Սկզբում սովորեք կանոններով խաղալ, այնուհետև կանոնները խախտելով խաղացեք, ապա ստեղծեք խաղի ձեր կանոնները:
Անհայտ հեղինակ
*****
Դեմոկրատիան թանկ կատակ է և ամեն մի կառավարողի գրպանի բանը չէ:
Անհայտ հեղինակ
*****
Հեղափոխություն անում են ոչ թե քաղցածները, այլ նրանք, որոնց երեք օր չեն կերակրել:
Անհայտ հեղինակ
*****
Երբ պետությանը քեզանից ինչ-որ բան է ուզում ստանալ, այն «հայրենիք» է անվանվում:
Անհայտ հեղինակ
*****
Քաղաքական գործիչներն ամենուր միատեսակ են: Նրանք խոստանում են կամուրջներ կառուցել նույնիսկ այնտեղ, որտեղ գետ չկա:
Նիկիտա Խրուշչով (1894 - 1971), ԽՄԿԿ առաջին քարտուղար
Բարի գործերով կարելի է սեփական անձի վրա ատելություն բերել ճիշտ այնպես, ինչպես վատ գործերով:
Նիկոլո Մաքիավելի (1469 - 1527), իտալացի փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ