Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական

01:47, cumartesi, 20 оcak, 2018
Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական
    
    

Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական
     #NidOragir
     Հայկական դպրոցական Մեծ Հանրագիտարանում Նիդեր (ռ) լանդներ բառը գրվում է Ռ-ով; Նույնն ենք հանդիպում Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանում (Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան։ «Լույս» Հրատարակչություն, Երեւան, 1973), սակայն 1975թ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի կողմից հրատարակված Լեզվաբանական բառարանում կարդում ենք՝ ՆԻԴԵՐԼԱՆԴԵՐԵՆ (Ր-ով) բառը (Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Երեւան, 1975):
     Այստեղ կիսվում են նաև լեզվաբանների կարծիքները: Մեկը կողմնակից է Ռ-ին, մյուսը պնդում է, որ ՆԻԴԵՐ (Ռ) ԼԱՆԴԱԿԱՆԸ պետք է հենց Ր-ով էլ գրվի:

Ո՞րն է այս պահին պետականորեն ամրագրված ճիշտ տարբերակը և ինչպե՞ս գրել այս բառը: Այս հարցով դիմեցինք Լեզվի տեսչության մասնագետ, Երազիկ Գրիգորյանին: Սիրված մանկագիրը հետևյալը հայտնեց.

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական կազմկերպությունը տիրապետում է Ստանդարտների ազգային ինստիտուտում հաստատված երկրանունների ցանկի, որտեղ այս երկրի անունը գրանցված է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ձևով: Ճիշտ է, հայերենում Լ-ից ու Ն-ից առաջ գրում ենք Ռ, բայց այս սկզբունքը Նիդերլանդներ-ի դեպքում չի գործել, քանի որ որոշումն ընդունողները ՆԻԴԵՐ և ԼԱՆԴ բաղադրիչները ընկալել են որպես առանձին միավորներ: Իհարկե, կարելի է վիճել` մատնացույց անելով մի այլ` օտար բառերը որպես մեկ միավոր ընկալելու սկզբունքը (ԵԹԵ բաղադրիչները հստակ որպես առանձին միավորներ չեն ընկալվում): Բայց մենք ունենք նաև ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ բառը, այնուհետև` ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Վերևում ընդգծածս ԵԹԵ-ները դժվարացնում են պարզ, միօրինակ որոշումների կայացումը: Վատ չի լինի, եթե ընդունված ստանդարտը վերանայելու հարց առաջանա, բայց առայժմ գրում ենք ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ»:

Մինչ այս հարցին հստակ պատասխան չի տրվել, հետևելով ներկա գործող կարգին, մոտ մեկ ամիս առաջ վերանայած մեր մոտեցումը կրկին փոխում ենք և պահպանում մեր կայքի նախկին տարբերակը՝ «Նիդերլանդական Օրագիր»:

https://niderlandakan.blogspot.nl/2018/01/blog-post_19.html

https://niderlandakan.livejournal.com/232369.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3434 | 0 | 0
Facebook