Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժանգոտած կողպեքով տունը. / ՛՛Պատանի լրագրող՛՛/

17:15, perşembe, 18 оcak, 2018
Ժանգոտած կողպեքով տունը. / ՛՛Պատանի լրագրող՛՛/
     Այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Արդեն 16 տարեկան: Ինչե՜ր եմ արել, ինչե՜ր եմ տեսել: Եվ այսօր աչքիս առաջ եկան, անցան իմ մանկության բոլոր ուրախ ակնթարթները: Այո՛, դրանք շատ հիասքանչ ժամանակներ էին՝ լեցուն մանկական ուրախ ծիծաղով: Ինչքա՜ն էինք ուրախանում: Բայց այս անսահման ուրախություն մեջ կային նաև տխրելու առիթներ, ճիշտ է, դրանք քիչ էին, և ամեն մի վատ հիշողությանը բաժին էր ընկնում ուրախ հիշողությունների մի ամբողջ շղթա:
     Փոքր էինք… Ուրախ վազվզելով այս ու այն կողմ էինք թռչում, և մեր ուրախ տրամադրությունը մի ակնթարթում փոխվեց: Տնից հեռու էինք, բայց մոտ էինք մի տանը, որտեղ, ըստ մեզ, մի բան այն չէր: Մենք կանգնած նայում էինք. և ի՞նչը կարող էր փոխել մեր ուրախությունը… Տունը, որի մոտ մենք կանգնած էինք, մեզ շատ ծանոթ և ինչ-որ տեղ հարազատ մի համագյուղացու տուն էր: Նրանք լքում էին տունը, գնում էին արտերկիր…
     Մենք քարացել էինք: Եվ այս ամենին գումարվեց այն ծեր կնոջ՝ տատիկի՝ մեզ համար անհասկանալի արարքը: Նա դուրս եկավ: Ծեր կինն իրեն ասես «փաթաթել» էր տաք շալի մեջ, աչքերից արցունքներ էին հոսում. նա դուրս եկավ տան գլխավոր դռնից, համբուրեց տան պատը… Մենք անթարթ նայում էինք… Ինչո՞ւ. մի բան, որ տեսել էինք միայն եկեղեցի մտնելիս, երբ մեր ծնողները համբուրում էին եկեղեցու քանդակազարդ պատը, ներս էին մտնում, և մենք նույնն էինք կրկնում…
     Եվ հետո ճամպրուկները տեղավորեցին ավտոմեքենայի մեջ: Ես չեմ մոռանա այդ տան երեխաների դեմքերը: Նրանք մեր խաղընկերներն էին, և դժվար էր տեսնել այն մարդկանց կիսաթաց աչքերը, որոնց հետ դու միշտ ծիծաղել ես:
     Մի բան էր պարզ… Նրանք չէին ուզում գնալ…
     Եվ մենք լուռ մտածում էինք, թե ինչու են, գնում, եթե չեն ուզում: Եվ այդպես էլ չհասկացանք, մինչև այն ժամանակը, երբ արդեն բավականին մեծ էի. կյանքը և պայմանները. ահա թե ինչը ստիպեց նրանց հեռանալ մեր գյուղից: Պարզ հիշում եմ. նրանք դուրս եկան տան բակից, արդեն մոտենում էին մեքենային, երբ տատիկը շրջվեց և ասես վերջին անգամ նայեց իր տանը, այն տանը, որի քարերն իր մատների հետքերն ունեն, այստեղ նա ապրել է, ապրել սիրով իր ամուսնու հետ, իսկ երբ ամուսինը մահացավ, տունը նրա համար մնաց իր և ամուսնու միակ կապը:
     Նրանք նստեցին մեքենան և շարժվեցին, շարժվեցին և անհետացան՝ դուռը փակելով նոր գնած մի կողպեքով…
     Անցան տարիներ, մենք մեծացանք՝ շարունակելով վայելել կյանքի ուրախ ակնթարթները: Մի օր դպրոցից վերադարձա այն թաղով, որտեղ այդ տունն էր, կողպեքով փակ դուռը. կողպեքը անձրևից, ձյուներից ժանգոտվել էր: Քայլեցի առաջ, տնից այն կողմ իրենց այգին էր, այգի՞, արդյոք ճիշտ էր այն այդպես անվանել: Այն լրիվ չորացել էր, երևում էր այդտեղ մարդկային ձեռքի բացակայությունը, բայց զարմանալին այն էր, որ ծառերը դեռևս շիվեր էին տալիս, որոնք կանաչ էին և փորձում էին ծաղկել, դա մի բան էր վկայում. այգին սպասում էր իր տիրոջը…
     Տուն մտնելիս, կարծես զուգադիպություն էր, լսեցի հեռախոսազրույց. մայրիկը խոսում էր այն կնոջ հետ, ով այս պատմության ընտանիքի մայրն էր:
     -Որտե՞ղ եք: Ինչպե՞ս եք: Ի՞նչ եք անում, - հարցնում էր մայրիկը:
     Ճիշտ է, ես պատասխանները չէի լսում, բայց մայրիկի զրույցից հասկանալի էին պատասխանները: Նրանք արտերկրում էին, լավ չէին: Մահացել էր այն ծեր տատիկը նրանց գնալուց մեկ շաբաթ անց: Այո՛, դա հայրենիքի կարոտի պատճառով էր: Եվ ես հիշեցի այն կարկանդակների համը, որը թխում էր այդ տատիկը և հյուրասիրում մեզ, մենք ուրախ ուտում ու խաղում էինք:
     Զրույցն ավարտվեց. մայրիկն, ինձ տեսնելով, հասկացավ, որ ես լսել եմ ամեն ինչ, և ինձ ասաց.
     -Ահա այն տունը, որտեղ դու ապրում ես. տղա՛ս, իրավ է այն խոսքը, որ սա է աշխահի ամենալավ անկյունը…:
     Նրանք այլևս չեկան և անգամ չզանգեցին: Ինչ-որ մարդիկ գնեցին տունը, եկան մեքենաներ, հսկա, շեն տունը մի վայրկյանում հողին հավասարեցրին:
     Այսպիսին է կյանքը. նրանք լքեցին իրենց պապական տունը՝ գնալով արտասահման և փորձելով ապրել անծանոթ և օտար հողում, իսկ այստեղ՝ իրենց տան տեղում կառուցվում էր մի տուն, որտեղ բնակվելու էին իրենց արտասահմանից եկած մարդիկ:
     Այս ամենը ունի տրամաբանական վերջաբան: Մենք, չդիմանալով կյանքի ստեղծած ժամանակավոր դժվարություններին և չգնահատելով ունեցածը, շատ անհասկանալի կերպով կորցնում ենք այն, ինչը կրում է մեր ինքնությունը՝ կնիքը:
    
    
    
    
     Հունան Ավետիսյան Արզականի միջն. դպրոց 11-րդ դասարան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3626 | 0 | 0
Facebook