Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մոգերին տրված անունները, այդ մոգերի թիվը և «թագավոր» տիտղոսը հակասում են հենց Աստվածաշնչի տառին

22:16, çarşamba, 17 оcak, 2018
Մոգերին տրված անունները, այդ մոգերի թիվը և «թագավոր» տիտղոսը հակասում են հենց Աստվածաշնչի տառին

Հատկապես հավատացյալները քաջատեղյակ են նորածին Հիսուսին երկրպագելու համար արևելքից Հրեաստան եկած երեք թագավոր-մոգերի պատմությանը: Երկնքի անհամար աստղերից առավել փայլունի առաջնորդությամբ` նրանք հասնում են Բեթղեհեմ` իրենց խուրջիններում տանելով այն ընծաները, որոնք մտադիր էին նվիրել փոքրիկ Հիսուսին: Հավատացյալների գոնե մի մասը նույնիսկ գիտե այդ մոգ-թագավորների անունները` Գասպար, Մելքիոր և Բալթազար:


     Թո'ղ այդպես լինի, բայց Աստվածաշունչում գրվածն անվերապահորեն ընդունող քրիստոնյաները հաստատ գիտեն, որ այնտեղ թագավոր-մոգերի թվի մասին տեղեկություն չկա: Աստվածաշունչը չի տալիս նաև նրանց անունները: Միակ տեղեկությունն այս մոգերի մասին պարունակում է Մատթեոսի ավետարանը.

«Եվ երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմում, Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, և ասացին. Որտե՞ղ է հրեաների ծնված թագավորը. Որովհետև մենք տեսանք նրա աստղը արևելքում, և եկանք նրան երկրպագելու…եվ ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջնորդում էր, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր էր երեխան: Եվ երբ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ: Եվ երբ տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, և ընկնելով երկրպագեցին նրան, և և իրենց գանձերը բացին` ընծա տվին նրան` ոսկի և կնդրուկ և զմուռս» (Մատթեոս 2 1: 2 և 9: 12):

Մոգերի թիվն ու անուններն ավելի ուշ են մոգոնվել: Հռոմի սուրբ Պետրոս տաճարի տակ գտնվող կատակոմբաների պատերի նկարներում դրանք երկուսն են, Պրիսցիլայի դամբարանի տակ (դարձյալ Հռոմում) գտնվող կատակոմբայի պատերից մեկին արդեն երեք մոգ է պատկերված, իսկ նույն Հռոմի Սենտ Ներո է Աքիլերո եկեղեցու տակ գտնվող կատակոմբի պատին չորս մոգի պատկեր կտեսնեք: Ասորական ավանդությունն էլ ասում է, թե Հիսուսին 12 մոգ է եկել երկրպագելու:

Այնուամենայնիվ, քրիստոնեական աշխարհում առավել ընդունելին երեք մոգն է: Ինչո՞ւ:

Կարծում եմ` այն պարզ պատճառով, որ Մատթեոսի ավետարանը խոսում է Հիսուսին տրված երեք ընծայի (ոսկի` թագավորելու խորհրդանիշը. մոգերը, ի դեմս Հիսուսի, հրեաների ապագա թագավորին են այցի եկել, կնդրուկ` աստվածության խորհրդանիշ և զմուռս—այն ընդգծում է Հիսուսի մահկանացու լինելը, թեպետ դրան ոմանք դեմ են):

Բայց եթե Մելքիորի, Գասպարի ու Բալթազարի անուններն Աստվածաշնչում իսպառ բացակայում են, ապա ո՞վ է դրանք հորինել: Փաստերը ցույց են տալիս, որ այս անունները մոգոնվել ու հունարեն մի ձեռագրում ներմուծվել են Հիսուսի ծննդից 500 տարի անց, իսկ 8-րդ դարում այդ ձեռագիրը լատիներենի է թարգմանվել:

Ուրեմն, թագավոր մոգերին տրված անունները բխեցվել են հունարեն լեզվով գրված մի «կորած-մոլորած» ձեռագրից:

Իսկ ինչո՞ւ են նրանց թագավոր մոգ անվանում: Դրա մեղավորն էլ վաղքրիստոնեական աստվածաբան Քվինտոս Տերտուլիանոսն (165 – 225 թթ.) է: Հենց սրա մտահղացումն է` Նոր կտակարանի մոգերին «թագավոր» դարձնելը, որովհետև «թագավոր-մոգ» -ը անապատից եկած սովորական մոգից ավելի տպավորիչ է: Տերտուլիանոսի այս մտահղացումն իր ժամանակակիցներին ու հետագա սերունդներին այնքան է հաճո լինում, որ այն մաքուր ոսկու տեղ է ընդունվում: Եվ մոգերից մեկը դառնում է Պարսից թագավոր, մյուսը` Արաբստանի թագավոր, իսկ երրորդը` Հնդկաստանի թագավոր: Ընդ որում, Տերտուլիանոսը չի հիշատակում այդ թագավոր-մոգերի անունները, ինչը ևս խոսում է այն մասին, որ այդ անուններն ավելի ուշ շրջանում են հորինվել:

Իմիջիայլոց, այս Տերտուլիանոսն է հորինել «Սուրբ Երրորդություն» եզրը, որպեսզի խորհրդանշի երեք անձից կազմված միակ Աստծուն:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7376 | 0 | 0
Facebook