Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ

13:25, cumartesi, 13 оcak, 2018
ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
     Այսօր Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տերունական անշարժ տոներից՝ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։ Ինչպես տեղեկանում է Ղուկաս ավետարանչի Ավետարանից, մարդեղացյալ Աստվածորդուն, նրա ծննդյան 8-րդ օրը, Հովսեփն ու Մարիամ Աստվածածինը տանում են Տաճար՝ Աբրահամի և Աստծո միջև դրված ուխտի (Ծննդ․ 17․4–14) համաձայն թլփատելու։ Թլփատության ժամանակ մանկանն անվանում են Հիսուս (եբր․ բառ, որը նշանակում է փրկիչ) ․ «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ․ 2․21) ։
     Նվիրական ավանդույթի համաձայն, Մկրտության ժամանակ խորհրդակատար քահանան մկրտվողին տալիս է նոր անուն, քանի որ մկրտության սուրբ ավազանից վերստին ծնվածն այլևս նոր մարդ է (հմմտ․ Հովհ․ 3․3, 5–6) ։ Ինչպես ձեռնադրության և օծման ընթացքում՝ նվիրյալին, նույնպես և Մկրտության ժամանակ մկրտվողին որպես նոր անուն շնորհվում է որևէ սրբի (սրբուհու) կամ ականավոր եկեղեցական-ազգային գործչի անունը։
     Հայոց Եկեղեցու հայրավանդ կանոնների համաձայն, քահանայանալ ցանկացող ընծայյալին Ձեռնադրության խորհրդի ժամանակ ձեռնադրող և սրբալույս Մյուռոնով օծող եպիսկոպոսը շնորհում է նոր անուն։ Նոր անվանակոչություն օծյալ այդ սպասավորին խորհրդաբար դարձնում է նոր անձ, նոր՝ աստվածային առաքելության տեր․ «հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով․ նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես․ 4․22–24) ։
     Հայ եկեղեցու հնավանդ կանոնների համաձայն, նորակառույց եկեղեցու «նավակատիքին», հանդիսապետ եպիսկոպոսը, եկեղեցին օծելու ժամանակ Աստծո նորակառույց տաճարն անվանակոչում է ի պատիվ որևէ սրբի (սրբուհու) կամ Տերունական որևիցե տոնի (Ս․ Գայանե, Ս․ Սարգիս, Ս․ Հարություն և այլն) ։
    
    
    
    

Հրազդանի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9223 | 0 | 0
Facebook