Durun lütfen yüklemiyor...
Bugün:  perşembe, 26 nisan, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
ABD Doları
6.50%
,
Avrupa Euro
4.00%
,
Rus Rublesi
8.50%

Makaleler

Համեստ վարչապետը

Gri maldi
Yazar:
Gri maldi
14:06, cuma, 12 оcak, 2018
Համեստ վարչապետը
     Հունաստանի ամենաերիտասարդ վարչապետը՝ Ալեքսիս Ցիպրաս
     Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը և Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին փողկապներ են նվիրել Հունաստանի վարչապետին, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան -Կլոդ Յունկերը առաջարկել է Ցիպրասին իր փողկապը: 1 http://vz.ru/news/2016/5/24/812342.html
     Հունաստանի վարչապետը պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հրաժարվում է փողկապ կրել, նա խոստացել է կրել այն, երբ իր կաառավարությունը կարողանա մարել Հունաստանի պարտքերը:
     Ո՞վ է Ալեքսիս Ցիպրասը, ի՞նչ քաղաքական հայացքներ ունի, ո՞ր հարցերում նա համաձայն չէ ԵՄ հետ:
     Ալեքսիս Ցիպրասը ծնվել է 1974 թ-ի հուլիսի 28 -ին Աթենքում, Արևելյան Թրակիայի Բաբասկե քաղաքից սերող ընտանիքում:
     Դպրոցական տարիներին նա ակտիվ մասնակցել է ցույցերին ընդդեմ Կրթության նախարարության մի շարք որոշումների:
     Ցիպրասը սովորել էԱթենքի ազգային տեխնիկական ամալսարանի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնում, որն ավարտել է 2000 թվականին, այնուհետև սովորել է ասպիրանտուրայում՝ «Քաղաքային և շրջանային նախագծում» մասնագիտացմամբ: Մի քանի ուսումնասիրություններ և նախագծեր է գրել Աթենքի մասին: Համալսարանում սովորելու տարիներին Ցիպրասը միանցելէ վերածնվող ձախակողմյան շարժման՝Էնկելադոսին և որպես դրա անդամ՝ ընտրվել է Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտական դպրոցի ուսանողների միության նախագահ։ Ուսանողների ներկայացուցիչն է եղել նաև համալսարանի սենատում։
     1995-1997 թվականներին ընտրվել է Հունաստանի ուսանողներիազգայինմիության կենտրոնական խորհրդի անդամ:
     Ակտիվ ուսանողական տարիներին հաջորդել է մուտքը ձախական Սինասպիզմոս կուսակցություն, 1999թ-ին ընտրվել է կուսակցության Երիտ.թևի քաղաքական քարտուղար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2003 թվական: 2 https://ru.wikipedia.org/wiki/%D0%A6%D0%B8%D0%BF%D1%80%D0%B0%D1%81, _%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B8%D1%81
     Այնուհետև 2006-ին Աթենքի քաղաքապետի ընտրություններում զբաղեցնում է երրորդ տեղը:
     Շարունակելով ակտիվ քաղաքական գործունեությունը Ցիպրասը 2009 թ-ին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր,
     իսկ 2010 -ին ընտրվում է ՍԻՐԻԶԱ ձախական կուսակցության փոխնախագահ.Սիրիզա -ի մեջ էր մտնում նաև Սինասպիզմոս կուսակցությունը: Այնուհետև 2013-ին ընտրվում է Սիրիզա-ի ղեկավար: 2015-ի հունվարի 26-ին խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթում են ձախականները՝Սիրիզան, Ցիպրասն էլ դառնում է վարչապետ՝ Հունաստանի ամենաերիտասարդ վարչապետը (41 տարեկան):
     Ցիպրասի քաղաքական հայացքները դժգոհություն են առաջացնում ԵՄ-ում, նրա նախնտրական ծրագրի կարևոր կետերից էր Եվրոպական ծանր տնտեսական քաղաքականության միջոցառումների վերացումը, նա խոստանում էր վերկանգնելլ միջին աշխատավարձի չափը ՝781 եվրո, Ցիպրասը խոստանում էր նաև վերացնել անշարժ գույքի միասնական հարկը, ստեղծել հատուկ բանկ փոքր և միջին բիզնեսին օգնելու համար, սակայն տնտեսական խորը ճգնաժամը Հունաստանում խանգարեց վարչապետի պլաններին, նա ստիպված էր բալանս գտն ել իր նախնտրական խոստումների և ստեղծված ծանր իրավիճակի մեջ: Արդյունքում նա ստիպված եղավ կատարել ԵՄ ի պահանջները՝ կրճատել պետական ապարատի աշխատողների թիվը, կատարել կենսաթոշակային ռեֆորմ, որից հետո երկիրը կստանար ֆինանսական օժանդակություն:
     Սիրիզա ի շատ անդամներ ցանկանում էին, որ երկիրը դուրս գա ԵՄ ից, կուսակցության ավելի քան 30 անդամներ դեմ են քվեարկում ԵՄ ից օժանդակություն ստանալու ծրագրին, արդյունքում Սիրիզան կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում և Ցիպրասը հրաժարական է տալիս, սակայն մեկ ամիս անց արտահերթ ընտրություներում նա նորից ընտրվում է վարչապետ և կառավարում է մինչ օրս:
     Ցիպրասը հայտնի է նաև Ռուսաստանի հանդեպ իր դիրքորոշմամբ, նա իր հարցազրուցներում անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նշում է.
     -Համոզված եմ, որ չի կարելի վերադառնալ Սառը պատերազմին, ինչպես նաև համոզված եմ, որ այն, ինչը հակասում է միջազգային իրավունքին, պետք է դատապարտվի։Այնուամենայնիվ, մենք պետք է գտնենք միասին աշխատելու ուղիներ՝ երկխոսության և բանակցությունների միջոցով հաստատելով համաձայնագիր ու հարցերը համահոնչ դարձնել միջազգային իրավունքին։ Մինչև հիմա այս պատժամիջոցներն արդյունավետ չեն եղել, և, իմ կարծիքով, մենք չենք կարող խոսել Եվրոպայում ընդհանուր անվտանգության ճարտարապետության մասին՝ առանց Ռուսաստանին ներառելու: 3http://www.panorama.am/am/news/2016/06/23/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%AB%D5%BD-%D5%91%D5%AB%D5%BA%D6%80%D5%A1%D5%BD-%D5%8C%D4%B4/1601331
    
     Ցիպրասին սիրում են իր երկրում բավականին համեստ կյանք վարելու համար, նա ընտանիքի հետ բնակվում է Աթենքի սովորական բարձրահարկ շենքերից մեկում, հրաժարվում է անվտանգության 24-ժամյա ապահովումից, մեծաքանակ անվտանգության աշխատողներից, նա ու նրա կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ծախսել հսկայական ուժեր սեփական անվտանգությունն ապահովելու համար: 4http://elramd.com/novyj-premer-ministr-grecii-aleksis-cipras-kto/
     Հունաստանի վարչապետը պաշտոնական հանդիպումների, աշխատանքային գործուղումների ժամանակ փողկապ չի կրում, շատ անգամներ տարբեր քաղաքական գործիչներ ու լրագրողներ են նրան հար տվել փողկապ չկրելու պատճառների մասին, Ցիպրասը պատասխանել է, որ դա կանի միայն այն ժամանակ երբ ինքն ու իր կառավարությունը կկարողանան ազատել երկիրը ամբողջ արտաքին պարտքից:
     Նրա շրջապատի մարդիկ, իր հետ նույն շենքում ապրող հարևանները պատմում են, որ նա բնավորությամբ շատ հանգիստ ու զուսպ մարդ է, կենցաղով ու ապրելակերպով էլ հեռու է քաղ. գործիչների համար ընդունված ստանդարտներից ու ճոխություններից:
     Ալեքսիս Ցիպրասը աթեիստ է, նա վարչապետի երդմնակալության ժամանակ հրաժարվել է ձեռքը դնել կտակարանի վրա, ինչպես անում են քաղ.գոծիչները, բայց լինելով համոզված աթեիստ նա հանդուրժող է ցանկացած կրոնի ու հավատքի հանդեպ, Ցիպրասը ի պաշտոնե մասնակցում է որոշ Քրիստոնեական տոների, որոնք նշում են երկրում:
     Հունաստանի վարչապետը հետաքրքրվում է սպորտով, հունական Պանատինայկոս ֆուտբոլային թիմի երկրպագուն է, նաև սիրում է վոլեյբոլ, որով զբաղվել է դպրոցական տարիներին, Ցիպրասը նաև մոտոցիկլետների սիրահար է:
     Հետաքրքրական է, որ Ցիպրասը հեղափոխական գործիչ Էռնեստո Չէ Գևարայի (ազգությամբ արգենտինացի կուբայական հեղափոխական, քաղ.գործիչ, Լատինական Ամերիկայի ազատության մարտիկ) երկրպագուն է, անգամ իր որդուն անվանակոչել է նրա պատվին՝ Օրփեոս-Էռնեստո: Բացի Չէ -ից նրան գրավում է նաև լատինոամերիկյան մշակույթը: Ալեքսիս Ցիպրաս- համեստ կյանք վարող ճկուն քաղաքական գործիչ, ով պատրաստ է գնալ սեփական քաղաքական հայացքների դեմ, երկրում տնտեսական վիճակը բաարելավվելու համար, չնայած նրան, որ Ցիպրասի կուսակցությունը՝ Սիրիզան դեմ էր ԵՄ տնտեսական քաղաքականությանը, վարչապետը կարողացավ ընդունել ծանր քաղաքական որոշում՝ համաձայնել ԵՄ պայմաններին, որից հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Բայց հաջորդ ընտրությունները ապացուցեցին ժողովրդի սերն ու հավատը դեպի իրենց վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1636 | 0 | 0
|
Beğen ve abone ol
Facebook
ВКонтакте
Basın sekreteri