Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընհանուր բնութագիր (Հորոսկոպ)

15:18, salı, 09 оcak, 2018
Ընհանուր բնութագիր (Հորոսկոպ)
    
Խոյ
     (մարտի 21-ապրիլի 20)
Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդն ավյունոտ է, դյուրագրգիռ, պատվասեր և համառ: Իր ասածը պնդելու ցանկությունը կարող է փոխվել բռնակալության: Դժվար է տեղի տալիս ուրիշի կամքին, իսկ կրքերի թեժությունը սահման չի ճանաչում: Գործունյա խելքը մղում է նրան առաջ՝ չվախենալով խոչընդոտներից:
    
    
Ազդեցությունը
Մարս, Արեգակ
    
    
Խորհրդանիշները
ոչխար, եղջերու, կարմրադեղին և կանաչ քառակուսիներ
    
    
Գույները
վառ կարմիր, որդան կարմիր, բաց մանուշակագույն, մուգ կարմիր և բոլոր փայլունները (մանուշակագույնը անհաջող գույն է)
    
    
Քարերը
ալմաստ, սուտակ (ռուբին), ամետիստ, արյունաքար (հեմատիտի տարատեսակ), արևաքար, լուսնաքար, ակվամարին (ծովաբյուրեղ), զմրուխտ
    
    
Ծաղիկները
ալոճենի, անեմոն (հողմածաղիկ), բյուրավետ ոլոռ, մանուշակ, կապույտ տերեփուկ
    
    
Մետաղները
երկաթ, պողպատ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
գլուխ, դեմք
    
    
Թալիսմանը
մուրճ, ոսկե գեղմ
    
    
Բարենպաստ թվերը
4, 7, 9 (9-ի բաժանվող բոլոր թվերը), 11
    
    
Երջանիկ օրերը
երեքշաբթի, կիրակի
    
    
Անհաջող օրերը
ուրբաթ, շաբաթ
    
    
Երկրները
Անգլիա, Գերմանիա, Դանիա, Սիրիա, Իտալիա, Փոքր Ասիա
    
    
Կարևոր Տարիներ
15, 19, 30, 35, 36, 40, 45
    
    
    
Ցուլ.
     (ապրիլի 21-մայիսի 20)
Հաղթանակի է հասնում աշխատասիրության և արտասովոր համբերատարության շնորհիվ: Չափազանց համառ է: Կիսատ չի թողնում մտածած գործերը: Հազվադեպ է խորհուրդը ընդունում և կարող է հանկարծ գործել շեշտակի ու վճռական: Նրան դժվար է հունից հանել, բայց նրա զայրույթն երկարատև է, չի մոռանում վիրավորանքները: Հետաքրքրասեր է ու արդարամիտ: Ուժեղ կամք ունի, դյուրընտել ու մտերմունակ է, հայացքները՝ պահպանողական, խանդոտ:
    
    
Ազդեցությունը
Վեներա, Լուսին
    
    
Խորհրդանիշները
ցուլ (թևավոր), կով (թևավոր)
    
    
Գույները
կիտրոնագույն, դեղին, վառ կապույտ, մուգ նարնջագույն, կիտրոնագույն-կանաչ, նարնջագույն և բոլոր գարնանային գույները (կանաչը անհաջող գույն է)
    
    
Քարերը
փիրուզ, սապֆիր, ագաթ, ծիածանաքար, զմրուխտ, էսմերալդ, կանաչ մարմար, նեֆրիտ, կարիսոլ
    
    
Ծաղիկները
հովտաշուշան, յասաման
    
    
Մետաղները
պղինձ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
կոկորդ, վիզ, քիթ, զգայարաններ
    
    
Թալիսմանը
բու, ոսկե ցլիկ
    
    
Բարենպաստ թվերը
2, 3, 16 (6-ի բաժանվող բոլոր թվերը)
    
    
Երջանիկ օրերը
երկուշաբթի, ուրբաթ
    
    
Անհաջող օրերը
երեքշաբթի
    
    
Երկրները
Իռլանդիա, Լեհաստան, Իրաք, Իրան, Աֆղանստան, Ավստրալիա, Շվեյցարիա
    
    
Կարևոր Տարիներ
16, 21, 24, 33, 39, 41, 45
    
    
    
Երկվորյակներ.
     (մայիսի 21-հունիսի 21)
Կենդանակերպի առավել փոփոխական նշանն է: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ ինտելեկտուալ են, հաճախ գրական օժտվածություն են ունենում, հեշտ են գրում և ձեռք բերում տարաբնույթ հմտություններ և ունակություններ: Նրանք հմայիչ են, սիրում են թեթևակի սիրախաղեր անել, հեշտ են հաղթանակների հասնում, բայց ընտանեկան կյանքը նրանց համար ծանր բեռ է: Նրանց էության թվացյալ հակասությունները պատրանքային են, պարզապես չեն կարողանում տանել միջօրինակությունը:
    
    
Ազդեցությունը
Մերկուրի
    
    
Խորհրդանիշները
երկվորյակներ, դիմակ, ձեռք, անգղ
    
    
Գույները
մանուշակագույն, մոխրագույն, բաց դեղին, մոխրակապտագույն, նարնջագույն, (կանաչը անհաջող գույն է)
    
    
Քարերը
խիզոպրազ (թանկարժեք քար), բերիլ (ազնիվ բյուրեղաքար), նռնաքար, լեռնային բյուրեղ, ագաթ, հասպիս
    
    
Ծաղիկները
մարգարտածաղիկ, կակաչ, գորտնուկ, հասմիկ, նարգիզ
    
    
Մետաղները
ոսկի, սնդկազոդ (ամալգամա), արծաթ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
ուսեր, նախաբազուկներ, ձեռքեր, դաստակներ
    
    
Թալիսմանը
օձ, դիմակ
    
    
Բարենպաստ թվերը
3, 5, 12, 18
    
    
Երջանիկ օրերը
չորեքշաբթի, կիրակի
    
    
Անհաջող օրերը
հինգշաբթի
    
    
Երկրները
Անգլիա, Հայաստան, Կանադա, ԱՄՆ, Եգիպտոս, Բելգիա
    
    
Կարևոր Տարիներ
10, 16, 20, 30, 32, 40
    
    
    
Խեցգետին
     (հունիս 22-հուլիս 22)
Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ:
    
    
Ազդեցությունը
Լուսին
    
    
Խորհրդանիշները
խեցգետին, ծովախեցգետին, սիրտ
    
    
Գույները
սպիտակ, բաց կապույտ, երկնագույն, արծաթագույն, կանաչ ոլոռի գույն (մոխրագույնը անհաջող գույն է)
    
    
Քարերը
լուսնաքար, զմրուխտ, սուտակ
    
    
Ծաղիկները
ցախկեռաս, ջրաշուշան, բոլոր սպիտակ ծաղիկները, հասմիկ
    
    
Մետաղները
արծաթ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
ստամոքս, թոքեր, աղիքներ, ինֆեկցիաներ
    
    
Թալիսմանը
երեքնուկ, սիրտ
    
    
Բարենպաստ թվերը
2 (2-ի բաժանվող բոլոր թվերը) 4, 5, 8
    
    
Երջանիկ օրերը
երկուշաբթի, հինգշաբթի
    
    
Անհաջող օրերը
երեքշաբթի, շաբաթ
    
    
Երկրները
Թուրքիա, Շոտլանդիա, Պրուսիա, Հոլանդիա, Սիրիա, Աֆրիկա, Ավստրալիա, Խաղաղ օվկիանոսի կղզիներ
    
    
Կարևոր Տարիներ
15, 16, 25, 26, 30, 35, 36, 40
    
    
Առյուծ
     (հուլիսի23-օգօստոսի 23)
Իհարկե, ոչ բոլորն են կոչված ղեկավարելու կայսրություն և աշխարհ, բայց այս նշանի տակ ծնվածները լիդերության ամենամեծ հնարավորությունն ունեն: Առյուծները կոչված են ոչ միայն կառավարելու, այլև սիրելու: Նրանք խորապես դժբախտ են, երբ իրենց առջև չեն խոնարհվում: Նրանք բարի և վեհանձն են, անկեղծ՝ իրենց մղումներում: Աշխարհն առյուծների համար հսկայական բեռ է, նրանք հաճախ դրամատիկական տաղանդ են ունենում:
    
    
Ազդեցությունը
Արեգակ
    
    
Խորհրդանիշները
առյուծ, կարապ
    
    
Գույները
ծիրանի, ոսկեգույն, նարնջագույն, ալ սև (սպիտակը անհաջող գույն է)
    
    
Քարերը
սաթ, խրիզոլիթ, տպազիոն (տոպազ), սուտակ, եղնգնաքար (օնիքս), ալմաստ, էսմերալդ
    
    
Ծաղիկները
քաջվարդ (պիոն), նարգիզ, գլադիոլուսներ, քրիզանթեմներ
    
    
Մետաղները
ոսկի
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
սիրտ, հյուսվածքներ, զարկերակներ, աչքերի ցանցաթաղանթ, միզապարկ, ռեվմատիզմ, պսիխոիմպոտենցիա
    
    
Թալիսմանը
զատիկ, առյուծ, արծիվ
    
    
Բարենպաստ թվերը
1, 5, 9, 11
    
    
Երջանիկ օրերը
կիրակի
    
    
Անհաջող օրերը
շաբաթ
    
    
Երկրները
Ֆրանսիա, Ֆրանսիական աֆրիկա, Իտալիա, Չէխիա, Սլովակիա, Արկտիկա, Անտարկտիդա, Սիցիլիա
    
    
Կարևոր Տարիներ
15, 19, 30, 35, 36, 39, 40
    
    
Կույս
     (օգոստոսի 24-սեպտեմբերի 23)
Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:
    
    
Ազդեցությունը
Մերկուրի
    
    
Խորհրդանիշները
կույս, խորանարդ, տաքար (գուռ)
    
    
Գույները
սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կանաչ
    
    
Քարերը
նեֆրիտ, սարդիոն, դեղին սապֆիր (կատվի աչք), ագաթ, կարնելիտ, հասպիս (յաշմա), մալախիտ, տպազիոն (տոպազ), խրիզոպրազ, մարմար
    
    
Ծաղիկները
աստղածաղիկ, տատրակ (խոճկորիկ), կարմիր կակաչ
    
    
Մետաղները
անագ, պղինձ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
լյարդ, ստամոքս, արյուն, աղիքներ, ստորին վերջույթներ, հաստ աղիքի բորբոքում (կոլիտ), ընդհանուր նյարդայնություն
    
    
Թալիսմանը
ծղրիդ, աստղածաղիկ
    
    
Բարենպաստ թվերը
3, 5 (5-ի բաժանվող բոլոր թվերը), 6, 12 (12-ի բաժանվող բոլոր թվերը), 20, 27
    
    
Երջանիկ օրերը
չորեքշաբթի
    
    
Անհաջող օրերը
հինգշաբթի, ուրբաթ
    
    
Երկրները
Հունաստան, Պաղեստին, Ռուսաստան
    
    
Կարևոր Տարիներ
16, 21, 24, 30, 31, 32, 33, 40
    
    
Կշեռք
     (սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23)
Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:
    
    
Ազդեցությունը
Վեներա, Սատուրն
    
    
Խորհրդանիշները
կշեռք, գիրք
    
    
Գույները
մուգ կապույտ, կանաչ, ծովի ալիքի գույն և գունամատիտային (պաստելային) երանգներ
    
    
Քարերը
ծիածանաքար (օպալ), լաջվարդ (լազուր), կորալ, ալմաստ, սապֆիր, մարգարիտ, բերիլ, լուսնաքար, կանաչ հասպիս (յաշմա), բյուրեղապակի, խրիզոլիթ
    
    
Ծաղիկները
նարգիզ (վաղինակ, կալենդուլա), վարդ, մանուշակ
    
    
Մետաղները
բրոնզ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
երիկամներ, նյարդային համակարգ, ձեռքերի և ոտքերի ախտահարում, երիկամաբորբ (նեֆրիտ), հաստ աղիքի բորբոքում (կոլիտ)
    
    
Թալիսմանը
սիրտ, գիրք
    
    
Բարենպաստ թվերը
2, 6 (6-ի բաժանվող բոլոր թվերը), 7, 8, 9, 15
    
    
Երջանիկ օրերը
ուրբաթ, շաբաթ
    
    
Անհաջող օրերը
երեքշաբթի, կիրակի
    
    
Երկրները
Ավստրիա, կովկաս, Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Ռուսաստան (սիբիր)
    
    
Կարևոր Տարիներ
8, 16, 20, 24, 30, 32, 40, 48
    
    
Կարիճ
     (հոկտեմբերի 24-նոյեմբերի 22)
Ծայրահեղությունների ու հակասությունների էություն: Կենդանակերպի համաստեղությունների շարքում առավել ուժեղն է: Անխիղճ ու կրքոտ է: Նրան կարելի է սիրել և ատել: Կարիճների համար խոչընդոտներ չկան: Նրանք անալիտիկներ են և միաժամանակ նուրբ ինտուիցիա ունեն: Եռանդուն են, գրեթե միշտ ձգտում ենհաջողության: Սարկաստիկ են և ունեն կյանքի խորը, համարյա միստիկ ըմբռնում: Հաճախ նշաակալի հաջողությունների են հասնում: Կարիճը նախագահական նշան է՝ ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ռուզվելտը, ծնվել են այս նշանի տակ:
    
    
Ազդեցությունը
Պլուտոն
    
    
Խորհրդանիշները
կարիճ, օձակիր, արծիվ, մահվան նշան, լուսամփոփ, բուրգ
    
    
Գույները
դեղին, մուգ կարմիր, ալ, մորեգույն
    
    
Քարերը
ծովաբյուրեղ (ծովակն, ակվամարին), կարմիր նռնաքար, կորալ, բերիլ, սուտակ, լուսնաքար, բյուրեղապակի, տպազիոն (տոպազ), մալախիտ
    
    
Ծաղիկները
մեխակ, քաջվարդ (պիոն), քրիզանթեմ
    
    
Մետաղները
երկաթ, պողպատ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
սեռական օրգաններ, ողնաշար, սրտանոթային համակարգ
    
    
Թալիսմանը
մայիսյան բզեզ, կարիճ, մահվան նշան
    
    
Բարենպաստ թվերը
4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666
    
    
Երջանիկ օրերը
երեքշաբթի
    
    
Անհաջող օրերը
երկուշաբթի, ուրբաթ
    
    
Երկրները
Գերմանիա, Նորվեգիա, Ալժիր, Շվեդիա, Մարոկկո, Ցեյլոն
    
    
Կարևոր Տարիներ
15, 25, 30, 45
    
    
Աղեղնավոր
     (նոհեմբերի 23 – դեկտեմբերի 21)
Ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են. Ակտիվ, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում:
    
    
Ազդեցությունը
Յուպիտեր
    
    
Խորհրդանիշները
կենտավրոս-նետաձիգ, աստղեր, գավազան, վեր բարձրացված ցուցամատ
    
    
Գույները
երկնագույն, կապույտ, մանուշակագույն, բոսորագույն
    
    
Քարերը
տպազիոն (տոպազ), ամետիստ, խրիզոլիտ, փիրուզ, արևակն (ծիածանաքար, օպալ), կարմիր նռնաքար, շափյուղա (սապֆիր), զմրուխտ, ագատ
    
    
Ծաղիկները
մեխակ, նարգիզ, կապույտ տերեփուկ, արմավենի
    
    
Մետաղները
ցինկ, թիթեղ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
կոնքեր, հոդեր, լյարդ, գլխի և կոկորդի ցավեր մինչև 30 տարեկանը, նյարդային (ուղեղային) ցավեր 50-ից հետո, երակների լայնացում, վահանագեղձ
    
    
Թալիսմանը
պայտ, սալամանդր
    
    
Բարենպաստ թվերը
3 (3-ի բաժանվող բոլոր թվերը), 4, 9
    
    
Երջանիկ օրերը
հինգշաբթի
    
    
Անհաջող օրերը
չորեքշաբթի
    
    
Երկրները
Պորտուգալիա, Հունգարիա, Հարավսլավիա, Իսպանիա, Լատինական Ամերիկայի երկրներ (Բացի Մեքսիկայից և Բրազիլիայից), Արաբական երկրներ
    
    
Կարևոր Տարիներ
15, 19, 30, 36, 40, 45
    
    
Այծեղջյուր
     (դեկտեմբերի 22 – հունվարի 20)
Գործնական և ճշտապահ է: Աշխատանքային հաջողությունների է հասնում բոլոր նշանակումների դեպքում: Պատվախնդիր է: Նրան հաճախ մեղադրում են սառնության մեջ, իրականում նա սիրում է խորը, բայց դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները: Այծեղջյուրներն ազնիվ են, պարզ, հավատարիմ ու հուսալի, ինչպես հողն ինքը:
    
    
Ազդեցությունը
Սատուրն, Մարս
    
    
Խորհրդանիշները
այծ, սանդուղք, աշտարակային ժամացույց
    
    
Գույները
մուգ կանաչ, սև, մոխրագույն-գորշ, երկնագույն, դալկադեղին, մուգ դարչնագույն և բոլոր մուգ երանգները
    
    
Քարերը
սուտակ (ռուբին), եղնգնաքար (օնիքս), նռնաքար, լուսնաքար, լազուրիտ
    
    
Ծաղիկները
սպիտակ մեխակ, սև կակաչ, բաղեղ
    
    
Մետաղները
արճիճ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
լեղապարկ, մաշկային հիվանդություններ, ոսկրակմախք, լյարդ, ստամոքս
    
    
Թալիսմանը
սև կատու, սատանա
    
    
Բարենպաստ թվերը
3, 5, 7, 8 (8-ի բաժանվող բոլոր թվերը), 14
    
    
Երջանիկ օրերը
երեքշաբթի, շաբաթ
    
    
Անհաջող օրերը
երկուշաբթի, հինգշաբթի
    
    
Երկրները
Հնդկաստան, Հարավսլավիա (Մակեդոնիա), Բիրմա, Մեքսիկա, Մերձբալթյան երկրներ
    
    
Կարևոր Տարիներ
16, 21, 24, 30, 31, 37, 41, 57
    
    
Ջրհոս
     (հունվարի 21 – փետրվարի 20)
Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են:
    
    
Ազդեցությունը
Սատուրն
    
    
Խորհրդանիշները
ջրհոս, արծաթե ձեռքեր, թևեր, թռչունների և ինքնաթիռների թռիչք, զիգզագներ, պատենեկություն, իմաստություն
    
    
Գույները
գորշ, բաց մանուշակագույն, կապտականաչագույն, մանուշակագույն (սև գույնը անհաջող է)
    
    
Քարերը
նռնաքար, ցիրկոն, բաց շափյուղա (սապֆիր), արևակն (ծիածանաքար, օպալ), մեղեսիկ (ամետիստ), լազուրիտ
    
    
Ծաղիկները
մանուշակ, մրտենի, նարգիզ
    
    
Մետաղները
անագ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
սրունք, կոճեր, սրնքամսեր, մկաններ
    
    
Թալիսմանը
բանալի, սրբապատկեր
    
    
Բարենպաստ թվերը
2, 4 (4-ի բաժանվող բոլոր թվերը), 8, 9, 11, 13
    
    
Երջանիկ օրերը
չորեքշաբթի, շաբաթ
    
    
Անհաջող օրերը
կիրակի
    
    
Երկրները
Դանիա, Իտալիա (երկրի հարավը), Ռուսաստան, Կանադա
    
    
Կարևոր Տարիներ
10, 12, 16, 20, 21, 24, 32, 42
    
    
Ձկներ
     (փետրվարի 21 – մարտի 20)
Բարձր զարգացած ինտուիցիա ունեն՝ կյանքի հանդեպ սպիրիտուալ մոտեցմամբ: Երկակի (հակասական) էություններ են՝ մի կողմից ազնիվ և աշխատասեր են, մեթոդիկ, մյուս կողմից երազկոտ ու տպավորվող: Իդեալսիտներ են, փնտրում են ներդաշնակություն, գեղեցկություն և խաղաղություն: Հասկանալով, որ կյանքը հեռու է կատարելությունից՝ խորը հիասթափություն են ապրում: Նախընտրում են մենությունն ու հայեցողությունը: Ձկների համար նյութական արժեքները ոչինչ են հոգևոր արժեքների համեմատությամբ: Նախապատվություն են տալիս հնին, քաջ հայտնիին, չեն սիրում նորամուծություններ և փոփոխություններ:
    
    
Ազդեցությունը
Վեներա, Յուպիտեր
    
    
Խորհրդանիշները
տարբեր ուղղություններով լողացող երկու ձուկ, խեցի, ալիք
    
    
Գույները
ծիրանի, մանուշակագույն, ծովախոտի գույն, երկնագույն, բաց մանուշակագույն, ծովի ալիքի գույն, պողպատագույն
    
    
Քարերը
մարգարիտ, մեղեսիկ (ամետիստ), զմրուխտ, շափյուղա (սապֆիր), լուսնաքար
    
    
Ծաղիկները
նարգիզ, քրքում (կրոկուս), հասմիկ, մանուշակ, անմոռուկ
    
    
Մետաղները
ցինկ
    
    
Անատոմիական արտահայտվածությունը
ոտնաթաթեր, մատներ, նյարդային համակարգ (սիրտ)
    
    
Թալիսմանը
հանգույց (վենզել), նարգիզ
    
    
Բարենպաստ թվերը
6, 7 (7-ի բոլոր թվերը), 11, լրիվ մոգությունը՝ 3, 7, 9, 12
    
    
Երջանիկ օրերը
երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
    
    
Անհաջող օրերը

     չորեքշաբթի
    
    
Երկրները
Փոքր Ասիայի երկրներ, Իտալիա (երկրի արևելք), Ռուսաստան
    
    
Կարևոր Տարիներ
12, 24, 25, 30, 36, 45

    

    
Նյութը՝ vipcatalog.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
118002 | 0 | 0
Facebook