Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարականներ, առնետներ, քամելիոններ…Ինչքան շատ ե՞ն…

16:24, pazar, 07 оcak, 2018
Տարականներ, առնետներ, քամելիոններ…Ինչքան շատ ե՞ն…
     Տարականներ, առնետներ, քամելիոններ…Ինչքան շատ ե՞ն…Պահանջարկված ու միշտ ղեկավարների, տո’ բոլորի համար բաղձալի, ցանկալի անասնակերպերը…Լիքն են, շատ-շատ են…
     Տարականներ, առնետներ…
     Հազարամյակներ, միլիոնավոր տարիներ գոյատևում են…Գոյատևում, զարգանում, բազմանում, կատարելագործվում…Ինչ մետերոիտներ, տարերային աղետներ, ինչ կլիմայական փոփոխություններ, ինչ ռադիացիա…Նրանք գիտեն, որ իրենց կարիքը կա, որ իրենք շատ «կարևոր» են` անխնա բազմանում ու բազմանում են…
     Կյանքում էլ է նույնը, ազնիվ մարդիկ պետք չեն` «կռիսանմաններ» , խոսք տանող-բերող, խառնակիչ, հետույքասեր, հազար երեսանի, տակ փորող ու տակ մտնող անինքնասեր, գլուխ գովան, փառասեր, շահամոլ մարդիկ են պետք…Նմանները մշտապես գնահատվում են և ցանկալի են, այդպիսիք շատ են, լիքն են, նրանք մեր կողքն են, մեր շուրջը, շուրջ բոլոր` խավարասերներ, առնետներ…Լիքը, շատ, պահանջված…Տեղական, երկարատև օգտագործման…
    
     Ռոբերտ Մելքոնյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
15363 | 1 | 0
Facebook