Durun lütfen yüklemiyor...

Makaleler

մուտք է գործել գրասենյակ

20:47, cuma, 05 оcak, 2018
մուտք է գործել գրասենյակ
    
    

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակութան համար։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00: 14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ 2018թ. հունվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է գողության մեխանիզմը, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ հափշտակությանն առնչություն է ունեցել նաև վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, պարզվել նրա դերակատարության աստիճանը։

Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս 2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատավածում ժամանել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն:

Այնուհետև 2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17: 40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19: 30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանաձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00: 14-ի սահմաններում, մյուս քաղաքացին մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը կառավարչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

Կառավարիչը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կատարված գողությանը մասնակից մյուս անձին հայտնաբերելու, հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3977 | 0 | 0
Facebook