Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Նիդերլանդական օրագրի» անակնկալ հյուրերը

02:50, cuma, 05 оcak, 2018
«Նիդերլանդական օրագրի» անակնկալ հյուրերը
    
    
  • 4 янв, 2018 в 23: 41
Այս օրերին ՝ «Նիդերլանդական օրագիրը» բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում ՝ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոների ու ստեղծման 5-ամյակի կապակցությամբ:
     Ամանորին ՝ «Նիդերլանդական օրագրին» հետաքրքիր անակնկալ մատուցվեց: Օրագրին այցելեցին և նրա ստեղծման 5-ամյակը շնորհավորեցին «Օգնություն հայ երեխաներին» (Dear Angel) և Stichting Bright Future հոլանդա-հայկական կազմակերպությունների անդամները: Նրանց սիրով միացել էին նաև 2017թ. հուլիսին Stichting Bright Future-ի կողմից իրականացված ՝ «Խոստումնալից Երիտասարդություն» խորագրով միջազգային մշակութային փորձի փոխանակման նախագծի՝ տարբեր երկրներից ժամանած մի խումբ մասնակիցները: Նրանք հատուկ Նիդերլանդներ էին ժամանել ՝ միասին դիմավորելու Ամանորը և շնորհավորելու «Նիդերլանդական օրագրի» հիմնադրման 5-ամյակը:
    
    
    
    
     Այս գեղեցիկ անակնկալին ՝ «Խոստումնալից Երիտասարդություն» ծրագրի Ավստրիայից, Գերմանիայից նաև Հայաստանից ժամանած մասնակիցներին ՝ միացան «Նիդերլանդական օրագրին» Իտալիայից ու Ֆրանսիայից հյուր եկած նրանց հասակակիցները: Բոլորը միասին «Նիդերլանդական օրագրի» պատվին բաժակ բարձրացրեցին՝ Օրագրին մաղթելով հարատև ու կանաչ ճանապարհ։ Օտարազգի երիտասարդները խոստովանեցին, որ հետևում են «Նիդերլանդական օրագրի» գործունեությանը և հաճախ թարգմանաբար այն ընթերցում են:
     ԲՐԱՅԹ ՖՅՈՒՉՐ Հ/կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանն (Մարիշա Շիկ) իր շնորհակալությունը հայտնեց «Նիդերլանդական օրագրին» ՝ իրենց բոլոր շահույթ չհետապնդող բարեգործական նախագծերը լուսաբանելու համար։ Մարիամը հավելեց, որ հայաստանում և մնացած մասնակից 5 երկրներում մեծ հետաքրքրություն առաջցրած իրենց նախագիծը շարունակական կլինի, քանի որ այն արդեն մեծ արձագանք է ունեցել, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Արտերկրներում։ Սա Հայաստանը օտարներին ներկայացնելու լավագույն տարբերակներից է: Նա խնդրեց «Նիդերլանդական օրագրին» ՝ այսուհետ ևս լինել «ԲՐԱՅԹ ՖՈՒՉՐ» կազմակերպության կողքին՝ մնալով նրա ինֆորմացիոն գլխավոր հովանավորը ։ Սա համագործակցության լավ օրինակ է:
    
     Հարկ է հիշեցնել, որ Եվրամիության հետ համատեղ նախաձեռնված «Խոստումնալից Երիտասարդություն» մշակութային երիտասարդական միջազգային փորձի փոխանակման ծրագիրը մեկնարկել էր 2017թ. հուլիսին:
     Այն Աղվերանի «Կրիստալ Ռեզորտ» բարձրակարգ հյուրանոցային համալիրում էր հավաքել 42 երիտասարդների 6 երկրներից' Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան։ Նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն երիտասարդների, այլ նաև հայկական և օտարալեզու լրատվամիջոցների շրջանում։ Հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու ռադիո-հեռուստաալիքներն անրադարձան հիշյալ նախագծին։
     «Նիդերլանդական օրագիրը» միջազգային յոթօրյա այս հետաքրքիր նախագծի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր և ակտիվ լուսաբանում էր մասնակիցների յուրաքանչյուր օրվա հետաքրքիր և բովանդակալից առօրյան։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3056 | 0 | 0
Facebook