Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էլեկտրոնային առևտուր

Hakob
Yazar:
Hakob
23:27, çarşamba, 27 aralık, 2017
Էլեկտրոնային առևտուր
    
Համացանցի և սոցցանցերի մասսայականացումը ամբողջ աշխարհում խթանեց առցանց առևտրի զարգացմանը: Որպես առցանց առևտրի հարթակներ գերազանցապես ծառայում են Alibaba-ն, Amazon-ը, eBay-ը, Walmart-ը, Globbing-ը: Հաճախորդի ժամանակը խնայելու ուղղությամբ են աշխատում նաև առանձին համաշխարհային ապրանքանիշեր, որոնք տալիս են առցանց գնումներ կատարելու հնարավորություն եւ առաքում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Խոշոր ռիթեյլերներից մինչ օրս Հայաստան առաքում իրականացնում են միայն Ebay-ը եւ AliExpress-ը: Ի դեպ, ԵՄ տարածքից դուրս գնված և Մեծ Բրիտանիայի տարածք ներկրվող ապրանքները կարող են ենթակա լինել մաքսազերծման։ Եթե 1 ամսվա ընթացքում ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կգ-ը, իսկ մաքսային արժեքը՝ 200 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք դրամը (շուրջ 520 հազ. դրամ), ապա այդ գերազանցող գումարից գանձվում է 22, 5% մաքսատուրք: Օրինակ, եթե ապրանքը արժե 200 հազ. դրամ, իսկ բեռնափոխադրումն արժեցել է 30 հազ. դրամ, ապա 22, 5% մաքսավճարը գանձվում է 30 հազ. դրամից: Իսկ եթե ապրանքների քաշը գերազանցում է 30 կգ-ը, կամ եթե մաքսային արժեքը հատում է 1000 եվրոյին համարժեք դրամի սահմանը, ապա գերազանցող յուրաքանչյուր կգ-ի դիմաց գանձվում է գերազանցող գումարի 30%-ը: ԵՄ-ից դուրս առևտուր անելիս երբ առկա է ազատ առևտրի համաձայնագիր ԵՄ-ի հետ մեկ այլ երկրի հետ, կարող եք պահանջել «առևտրի նախապատվության» միջոցով: Հայաստանում գործող մի քանի հարթակներ հնարավորություն են տալիս գնումներ կատարել արտասահմանյան այնպիսի խանութներից, որոնք Հայաստան առաքում չեն իրականացնում: Նմանատիպ հարթակներից առավել հայտնի են ShopinAmerica-ն եւ Onex-կայքում ներկայացված են աշխարհի լավագույն 5 ինտերնետային խանութները՝ Walmart, Ebay, Amazon, 6pm, ShopStyle: Ծանրոցը Հայաստան է տեղափոխվում 7 օրվա ընթացքում: Ընկերությունը լիցենզավորված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից: Գրանցվելուց հետո օգտատիրոջը տրվում է վիրտուալ փոստային հասցե ԱՄՆ-ում, որտեղ էլ ուղարկվում է ծանրոցը, իսկ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու հոգսը ընկերությունները վերցնում են իրենց վրա, պատվերը Հայաստան հասնում է շատ ավելի կարճ ժամանակում, քան Еbay-ից կամ Аliexpress-ից պատվիրելու դեպքում: Փոխարենը, գնորդը պարտավորվում է միջնորդ ընկերությանը վճարել որոշակի գումար՝ կախված առաքվող ապրանքի ծավալից եւ քաշից:
Shopinamerica կայքում գրանցվելուց հետո օգտատիրոջն անվճար հասցե է տրամադրվում ԱՄՆ Գլենդել նահանգում, որից հետո հնարավոր է առցանց գնումներ կատարել ամերիկյան խանութներից՝ դա նշելով որպես առաքման հասցե: Ծանրոցը Հայաստան է տեղափոխվում 7-14 աշխատանքային օրվա ընթացքում: Ծառայության դիմաց գանձվող գումարը տատանվում է 5-13 դոլարի սահմաններում՝ կախված ապրանքի գնից եւ ծավալային քաշից: Օնլայն խանութի կայքում գրանցվելիս անհրաժեշտ է նշել էլ. հասցե: Եվ հաճախ որակն ու չափսն չի համապատասխանում իրականությանը:

    
Գնումներ կատարելիս օնլայն խանութը տրամադրում է տվյալ գնման բեռնակրման համարը՝ ուղարկելով այն էլ. հասցեին կամ նշում է այն տվյալ խանութի ձեր էջում: Վերջերս շատերն են օգտվում Globbing-ից: Գնումներ կատարելիս օնլայն խանութի կայքում, առաքման հասցե բաժնում լրացրեք Գլոբբինգի տրամադրած հասցեները: Օգտագործեք ձեր ԱՄՆ հասցեն ամերիկյան, Անգլիայի հասցեն անգլիական կամ Ձեր ռուսաստանյան հասցեն Ռուսաստանի օնլայն խանութներից գնումներ կատարելիս: Ձեր պատվերների անվտանգության և բեռնափոխադրումն անխափան իրականացնելու նպատակով, խանութից ստանալուն պես կոդը մուտքագրեք ձեր Գլոբինգ էջում, սա շատ կարևոր է: Գլոբինգը մեզ առաջարկում է առաքում Չինաստանից՝ արդեն 5-10 աշխ. օրում, սա շատ կարևոր փաստ է հայկական շուկայում: Aliexpress-ից գնումներ կատարելիս անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ և տալ Գլոբբինգի տրամադրած Ձեր անհատական հասցեն Չինաստանում, քանի որ տվյալ խանութը չի իրականացնում առաքում Չինաստանի տարածքում։
Ի՞նչ գրել Չինացի վաճառողին: Ես ուզում եմ գնել այս ապրանքը:
-Խնդրում եմ ինձ տեղյակ պահեք` արդյոք դուք կուղարկեք այն Չինաստանում իմ հասցեին և վերջ: Taobao.com-ը ամենամեծ օնլայն խանութներից է, որ մշտապես ներկայացնում է մեծ զեղչեր և ավելի հասանելի գներ։ Ցավոք, կայքը դեռևս միայն չինարեն լեզվով է: Գրանցվելու համար հայկական հեռախոսահամարներ չեն ընդունվում այնպես որ կամ Վրացական կամ Ռուսական կամ այլ օպերատորի քարտ է անհրաժեշտ, ծածկագիր ստանալու համար: Հաջողությամբ գրանցվելուց հետո կատարեք հաճելի գնումներ չմոռանալով «Սև ուրբաթ» ի մասին որտեղ զեղջվում են ապրանքները մինչև - 90%: Զեղչերից ամենաարդյունավետ կերպով օգտվելու համար ահա մի քանի պարզ խորհուրդ: Նախապես գրանցվեք այն օնլայն խանութներում, համոզվեք, որ հիշում եք մուտքանունն (լոգին) ու գաղտնաբառը, հետևեք, որ ձեր քարտայի հաշվին ունենանք բավարար չափով գումար, եթե որևէ պատճառով չեք հասցրել իրականացնել գնումը հիշեք, որ մեծ զեղչերը շարունակվում են:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7512 | 0 | 0
Facebook