Մի իշխանավոր իր խորհրդական իմաստունին ասում է.
-Մենք՝ իշխանավորներս, ի տարբերություն իմաստուններիդ, գործնական մարդիկ ենք, բայց դուք մեզանից շատ ավելի գիտելիք ունեք: Ճիշտ է, դու, օրինակ, թեպետ շատ գրքեր ես կարդացել ու շատ բաներից ես տեղյակ, բայց, խորհուրդ եմ տալիս, հանկարծ չհամարձակվես ինձ ուրիշների ներկայությամբ սովորեցնել:
Երկրորդ խորհուրդս հետևյալն է՝ կողմնակի մարդկանց ներկայությամբ երբեք ինձ հարց չուղղես, քանի դեռ ինքս դա անհրաժեշտ չեմ համարել:
Երրորդ՝ հարցերիս պատասխանելու ընթացքում խնդրո առարկայից երբեք չշեղվես:
Չորրորդ՝ մեզ սովորեցրու միայն այն, ինչն անհրաժեշտ է պետության կառավարման համար:
Հինգերորդ՝ իշխանավորի խոսքն ունկնդրելու ընթացքում, եթե նույնիսկ նրա ասածը քեզ տարօրինակ թվա, երբեք ցույց մի տուր, որ զարմացած ես, որովհետև իշխանավորներիս համար այդպիսի զարմանքը վիրավորական է, և կարող է տպավորություն ստեղծել, թե դու մեզ արհամարում ես:
Եթե այս խորհուրներովս առաջնորդվես, արքունիքում քո կարգավիճակը կամրապնդվի, ու դու կվայելես երկրային բոլոր բարիքները: