Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մուզմուզ հանցագործը կարող է թաքնված լինել նաև բարեկիրթ եվրոպացու արտաքինում

21:27, çarşamba, 20 aralık, 2017
Մուզմուզ հանցագործը կարող է թաքնված լինել նաև բարեկիրթ եվրոպացու արտաքինում
    
    
  • 19 дек, 2017 в 17: 41

     ՄԻ ՔԻՉ ԷԼ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    
    
    
     Ծեծված ճշմարտություն է. «Գեղ չկա, որ շուն չեղնի»: Ուստի առանձին դեպքերի կամ առանձին հատկանիշների վրա պետք չէ ընդհանրացումներ անել ու ազգեր պիտակավորել: Ու առհասարակ հաճախ է ասվում, որ հայերը, օրինակ, հոլանդացիներին զիջում են մի շարք հատկություններով` կարգապահ չեն, ծույլ են, անկազմակերպ են, կաշառքի մեխանիզմների մեջ են ընդգրկված, ծառայողական կեղծիքներ են անում և այլն, և այլն: Ընդհանուր առմամբ սա ճիշտ է: Բայց ուզում եմ մի դեպք պատմել: Որ պարզ դառնա, որ մուզմուզ հանցագործը կարող է թաքնված լինել նաև բարեկիրթ եվրոպացու արտաքինի տակ:

Ծովինարս երբ հոլանդական դպրոց ընդունվեց, հոլանդերեն համարյա չգիտեր: Որովհետև մենք հոգացել էինք, որ նա ՆԱԽ անթերիորեն յուրացնի իր մայրենի լեզուն` հայերենը: Դպրոցի ուսուցիչները իրենց պահում էին խիստ անպրոֆեսիոնալ. այն առումով, որ մեզ հորդորում էին Ծովինարի հետ տանը հոլանդերեն խոսել: Դա, իհարկե, ներողություն արտահայտությանս, էշշություն է: Երեխան ազատ կարող է երկլեզու լինել. ու տունը միակ տեղն է, որտեղ նա սիստեմատիկորեն հայերեն է գործածում, մնացած բոլոր տեղերում միայն հոլանդերեն է, ու այդ պայմաններում ամեն նորմալ երեխա առանց դժվարության դրսում յուրացնում է տեղի լեզուն (հոլանդերենը), իսկ տանը պահում է իր մայրենին:

Ինչևէ: Սա չի տվյալ դեպքում էականը: Առաջին երկու տարին այստեղի դպրոցները ավելի շատ մանկապարտեզի են նման: Հիմնականում խաղում են: Դա բնական է, քանի որ 4 տարեկանից են հաճախում դպրոց: Ծովինարը շաբաթը երկու անգամ որոշակի դասաժամերի գնում էր մի ուրիշ դասասենյակ, ու մի ուսուցչուհի նրա հետ հոլանդերեն էր պարապում: Փողով, իհարկե: Դա մենք չէինք վճարում, այլ սոցիալը: Մենք հստակ գիտեինք, թե որ օրերին ու ժամերին էին այդ դասերը:

Մի օր փողի հաշիվը եկավ, ու աչքերս թռան ճակատիս: Մի աստղաբաշխական գումար էր: Ուսուցչուհին իր պարապած դասերից մի 4-5 անգամ շատ էր գրել: Ոչ թե մի քիչ ավել, այլ 4-5 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ... Ես ապշել էի: Գնացի Ծովինարի գլխավոր ուսուցչուհու մոտ: Հարմարության համար սրան անվանեմ յուֆ (րաու) M.: Սրան հարցրի` Ծովինարը շաբաթը քանի՞ անգամ և ո՞ր օրերին ու ժամերին է գնում էս մասնավոր պարապողի մոտ (սրան էլ անվանենք յուֆ Ճ): Յուֆ M-ն բանից բեխաբար էր, ուստի ճիշտը ասաց` շաբաթը երկու ժամ, այսինչ օրերին ու ժամերին: Ես ցույց տվեցի իմ մոտի տվյալները. լրիվ ճիշտ էին: Գնացի յուֆ Ճ-ի մոտ ու ասի` էս ի՞նչ հաշիվ է: Սկսեց կմկմալ, թե` չէ, երկու ժամ չի եղել, շատ է եղել: Ցույց տվեցի իմ տվյալներն ու ասացի, որ յուֆ M-ն էլ լրիվ նույնն է ասում: Ու ասացի, որ Ծովինարն էլ մեզ հստակ ասել է այդ ժամերը: Այսինքն` բոլոր երեքիս տվյալները լրիվ ներդաշնակ էին: Իսկ յուֆ Ճ-ի թվերը հեքիաթային էին:

Որ շատ նեղեցի (որովհետև զզվում եմ նման կեղծիքներից, ուստի խիստ էի զայրացել), մեկ էլ ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասում է.
     – Դե լավ, ինչի՞ եք այդպես վրդովվել, ախր սոցիալն է մուծելու, չէ՞, Դուք հո չե՞ք մուծելու...

Ֆազերս գցեցին... Բայց մինչև գցելը շշմել էի, իհարկե. ուրեմն, այս ստոր երևույթը ազգություն չի ճանաչում, մարդն ամեն տեղ էլ մնում է մարդ: Ու տվյալ դեպքում` մուզմուզ, տակնահան, խիստ բարեկիրթ արտաքինի տակ թաքնված... Էն էլ` ուսուցչուհու...

Ես մտածեցի. Լավ, հոլանդացիք բարեկիրթ ժողովուրդ են, էս մեկը երևի թյուրիմացություն է: Հիմա կգնանք Ծովինարի ուսուցչուհու` յուֆ. M-ի մոտ, ու նա կհաստատի իր կես ժամ առաջվա ասածը: Իսկ նա ինձ նայեց իր պաղած աչքերով, իսկույն հասկացավ իրադրությունն ու կտրուկ փոխեց իր ասածը... Ու ինձ էդպես քաշեց, էն էլ ինչ ձևի... Ես ահավոր ջղայնացել էի... Ինչքան հնարավոր է առանց կատաղությունս ցույց տալու ես ասացի այն ամենը, ինչ մտածում եմ քաղաքակիրթ դիմակի տակ թաքնված նրանց ճղճիմ էությունների մասին:

Բայց դե, իհարկե, ոչինչ էլ չփոխվեց, քանի որ միակ ապացույցս յուֆ M-ն էր լինելու, բայց նա էլ «մոռացավ, որ հոլանդացի է, ոչ թե անքաղաքակիրթ ասիացի»:): Յուֆ Ճ-ն պահպանեց իր բարեկիրթ համբավն ու ստացավ ամբողջ կեղծ գումարը: Չգիտեմ նա գիշերները ոնց է քնում, բայց ինձ տեսնելով ամեն անգամ լայն ու հրեշտակային ժպիտով բարևում է: Դա ապշեցուցիչ աներեսություն է, եթե հաշվի առնենք այն, որ ես չեմ էլ նայում նրա կողմը: Իսկ յուֆ M-ն հաստատ պինդ է քնում. երկու մետրանոց մի պինդ ու չոր կին է` կարճ մազերով ու ֆաշիստ տղամարդու արտաքինով: :) Բայց մեկ է, հանդիպելիս նա էլ չի շիտակ նայում դեմքիս...

Ի դեպ` դպրոցն ավարտելիս Ծովինարը, լինելով միակ ոչ հոլանդացին իրենց դասարանում, հոլանդերենի քննության մեջ ցույց տվեց երկրորդ արդյունքը:
    
     (Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3394 | 0 | 0
Facebook