Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին

14:07, cuma, 15 aralık, 2017
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար:
     «Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն ավելի բարեկարգ դարձնելն է: Գործընթաց, որին անմիջական մասնակցություն պետք է ունենան քաղաքի բնակիչները և մասնավորապես տնտեսվարողներն ու տարբեր կառույցներ, որոնք ոչ միայն մշտապես պատշաճ կերպով կատարում են ավագանու որոշման պահանջները, այլև օրինակ են մյուսների համար», - ընդգծել է Արայիկ Քոթանջյանը:
     Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նկատել են, որ քաղաքապետի կողմից նման ուշադրությունը հաճելի և պարտավորեցնող անակնկալ էր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2459 | 0 | 0
Facebook