Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մարդու արտաքին նշաններն ու բնավորությունն ըստ միջնադարյան իմաստունների

18:37, pazartesi, 11 aralık, 2017
Մարդու արտաքին նշաններն ու բնավորությունն ըստ միջնադարյան իմաստունների

Փափուկ մազերը վախվորածության նշան են, իսկ կոշտ մազերը` ուժի:

Ահա' մեկ օրինակ: Հայտնի է, որ ուղտերի, նապաստակների ու գառնուկների մազածածկույթը փափուկ է, իսկ առյուծներինը և վարազներինը` կոշտ: Նույնը կարելի է ասել նաև փետրավորների մասին:

Փորի հատվածում առատ մազածածկույթի առկայությունը վկայում է կրքոտության մասին: Այս դիտարկումը վերաբերում է նաև թռչուններին: Վճռականության նշաններ

Կոշտ մազերը, բարձր հասակը, մեծ փորը, լայն ուսերը, ցցուն ծոծրակը, մսոտ կուրծքը, նեղ կոնքերը, կարմրավուն, անարտահայտիչ աչքերը, երկար ու նեղ ճակատը վճռականության, ուժեղ կամքի ու տիրականության դրսևորումներ են:

Թվարկածների հակառակ նշանները կամազուրկ ու երկչոտ մարդու բնութագրիչներն են:


     Բարության նշաններ


     Ոչ պիրկ մկանները, մարմնի միջին բտվածությունը, խոսելու ընթացքում ձեռքերը շարժելու հակումը, մաշկի փափկությունը վկայում են, որ տվյալ անձնավորությունը բարի է ու ազնիվ:

Մսեղ ծոծրակը, լայն ոտնաթաթերը, վեր ցցված ուսերը, կլոր փորն ու կլոր շրթունքները, կանաչավուն աչքերը կանանց նկատմամբ անտարբեր տղամարդուն բնորոշող նշաններ են:


     Անպատկառության նշանները


     Չռված աչքերը, թավ հոնքերը, ցածր հասակը, շտապողական շարժումները, այտին խալ ունեցող կարկմրավուն կլոր դեմքը անպատկառության ու անպարկեշտության նշաններ են:


     Սմքած, մաշված դեմքը


     Կորնթարդ հոնքերը, սմքած դեմքը, անաշխույժ, ալարկոտ շարժումները վկայում են տվյալ անձնավորության մշտական հոգևոր անհամերաշխության ու շարունակական անկումային տրամադրության մասին:


     Ի ծնե ազնվազարմություն


     Գլուխը թեթևակիորեն դեպի աջ թեքելու սովորությունը, քայլելու ժամանակ երկար ոտք գցելն ու այդ ընթացքում ձեռքերը եռանդուն շարժելը, նստելիս ձեռքերը կոնքրեին դնելն ու զրուցակցի երեսին ուղիղ նայելը խոսում են այն մասին, որ տվյալ մարդն ի ծնե ազնվազարմ էություն ունի և իր բոլոր ձեռնարկներում հաջողում է:


     Բռնկուն բնավորության մասին


     Կոշտ ու թավ մազերով պատված լայն կուրծքն ու գլխի արագ շրջադարձերը բորբոքուն, բռնկուն բնավորության արտահայտություններ են:


     Ստության նշաններ


     Այն մարդը, որի վերին շրթունքը ստորին շրթունքից կարմիր է ու լայն, ու եթե այդ մարդը նաև արագ քայլելու սովորություն ունի, կնշանակի նրա բերանից ճշմարիտ խոսք հազվադեպ կլսես:

Եթե մարդու մաշկը ճերմակություն ունի, իսկ քիթն հաստ է ու լայնանիստ, կնշանակի նա ալարկոտ է ու կանանց նկատմամբ անտարբեր: Այսպիսի մարդն անմիտ արարք չի գործի, ու նա շատ աղջիկներ կունենա:


     Իր զավակներին սիրող հայր


     Եթե տղամարդու վերին վերջույթները երկար են, իսկ ստորին վերջույթները՝ կարճ, եթե նրա քիթը կճատ է (курносый), եթե մարդը զրուցասեր է ու փորին մազածածկույթ կա, կնշանակի նա իր զավակներին շատ է սիրում:


     Պարանոց


     Կարճ ու հաստ պարանոց ունեցող մարդը հանկարծակի կատաղելու հակում ունի:

Իսկ եթե մարդու պարանոցը երկար է ու բարակ, ապա դա նշանակում է, որ նա երկչոտ է ու եղնիկի նման վախվորած:

Շատ կարճ պարանոց ունեցողը գայլի նման նենգ է:


     Քայլվածք


     Եթե մարդը սովորություն ունի քայլելու ընթացքում ոտքերը ծուռ գցել, կնշանակի նա, առյուծի նման, բարձր նյութերի մասին է մտածում: Այս նշանը հատկապես հաստատ է, եթե նրա ձեռքերը աղեղնաձև ծռվածք ունեն:


     Կրքոտ որսորդ


     Բարակ ու փափուկ շրթունքները (երբ դրանցից վերինը կարծես կախված լինի ստորինի վրա), բնութագրական են մոլի որսորդներին: Բնավորությամբ նրանք առյուծի կամ որսահալած շան նման են:


     Բարակ ու մսեղ քթածայրեր


     Քթածայրի մսեղությունը վկայում է այն մասին, որ մարդը եզան նման դանդաղաշարժ է, իսկ եթե մարդու քթածայրը բարակ է, ապա դա նշանակում է, որ նա արու շան նման զայրացկոտ է:

Մեծ ու փոքր ականջներ


     Եթե մարդու ականջները խոշոր են, ապա կարելի եզրակացնել, որ նա էշի նման հնարամիտ է: Հնարամիտ են նաև մեծականջ շները: Առավել հնարամիտ ու շարժուն են փոքր ականջ ունեցող մարդիկ:

Աչքերի մասին

Փոս ընկած աչքերը կապկին բնորոշ ճարպկության վկայություն են, իսկ դուրս պրծած աչքերը ավանակին բնորոշ տխմարությունն են հատկանշում:


     Մաշկի գույնը


     Ե'վ թուխ մաշկը, և' մաշկի չափից դուրս ճերմակությունը երկչոտության դրսևորումներ են: Այդպիսի մարդիկ կնոջ կամ հնդիկի նման վախվորած են:

Իսկ եթե մարդու մաշկի գույնը կարմրավուն է, ապա կարելի է մտածել, որ նա աղվեսի նման խորամանկ է:


     Կարմիր երես


     Եթե մարդու երեսը չափից ավելի կարմիր է, կնշանակի նա գինեմոլ է:


     Վախվորածության նշան


     Կապուտաչյա մարդը երկչոտ է:

Գունազուրկ, լիովին թափանցիկ աչքեր ունեցողն այծի նման տխմար է:


     Մազոտություն


     Մազոտ կուրծքն ու փորը փոփոխամիտ ու հապճեպ որոշումներ ընդունող մարդկանց է բնորոշ: Այսպիսի մարդկանց կարելի է նմանեցնել թռչուններին:


     Կնանման տղամարդիկ


     Կրծքին մազածածկույթի լիակատար բացակայությունն անպատկառության նշան է: Այսպիսի տղամարդիկ կնանման են: Կրծքին թավ մազածածկույթ ունեցող տղամարդիկ առյուծանման են:


     Հաճկատարները


     Եթե տղամարդու ճակատին մազեր են բուսնած, ապա դա նշանակում է, որ նա հաճկատար է, այսինքն ծառայամիտ բնավորություն ունի: Այդպիսիները շատ հարմար են որպես ծառա:


     Լայնաքայլք


     Քայլելիս ոտքերը լայն գցող տղամարդը հաճախ անմիտ արարք է գործում` երևակայելով, թե ինքն առյուծի նման հզոր է ու բոլորից խելացի: Այս նշանն առավել հաստատ է այն դեպքում, երբ մարդը, ասելիքը զրուցակցին հաղորդելիս, հաճախ է դիմում ձեռքերի օգնությանը:


     Շեշտակի հայացք


     Շեշտակի հայացքը գիշատիչ բնույթի դրսևորում է: Այսպիսի մարդուն կարելի է բազեի նմանեցնել:


     Մսեղ մարդ


     Հզոր կազմված ունեցող և մսեղ տղամարդը էշի պես տխմար է լինում` մանավանդ, եթե սիրում է բարձրաձայն խոսել:

Եթե մարդը խոսելիս ձայնն աստիճանաբար իջեցնում է, կնշանակի` ինչ-որ բանից վշտացած է: Ձայնն աստիճանաբար իջեցնելը երբեմն նաև նշանակում է, որ մարդն աշխատասեր է:

Միշտ ցածրաձայն խոսող մարդը գառնուկի նման երկչոտ է, իսկ ոչ հստակ ձայն ունեցողն այծի նման տխմար է:


     Ժլատության ու այլասերվածության նշաններ


     Դուրս պրծած կլոր աչքերը (կարմիր միջներակներով) բնութագրում են չարասիրտ, ժլատ ու այլասերված մարդուն, իսկ եթե նրա հայացքը միշտ դեպի վեր է հառված, կնշանակի նա ոչ մի դրական հատկանիշ չունի:

Լայնանիստ դեմքը բարության նշան է, իսկ եթե ծնոտը լայն է, իսկ գագաթը հատվածը` նեղ, կնշանակի մարդը վատ բնավորություն ունի:


     Խորամանկ


     Լայնահոն, ձախ աչքը հաճախակի կկոցող մարդը, որի ականջներին մազ է բուսնած և որի հայացքը շարունակ գետնին է հառված, խորամանկ է ու նենգ` հատկապես, երբ քիթն էլ դեպի ձախ է թեքված:


     Փոս ընկած աչքեր


     Փոս ընկած աչքերը, լայն ճակատը, թեթևակի երկարավուն դեմքը համարձակության ու երկարակեցության նշաններ են:


     Վստահություն չներշնչող


     Հաստ շրթունքները, լայնանիստ քիթը, վերից վար նայող խոշոր աչքերը անմտության դրսևորումներ են: Այս նշաններն ունեցող մարդիկ վստահելի չեն:


     Բռնակալ


     Մանր աչքերը, երկար թարթիչները, բարձր ճակատը, լայն բերանը, գանգուր մազերը կամ գլխի ճաղատությունը արյուն հեղելու ունակ բռնակալի նշաններ են:


     Խոշոր աչքեր


     Խոշոր աչքերը, որոնցում համարձակությունն է առկայծում ու գեղեցիկ դեմքը իմաստություններ սիրողներին ու նաև այն մարդկանց են բնութագրում, որոնք ցանկասիրության ու խորամանկելու հակում ունեն:


     Համեստություն


     Եթե կնոջ քիթը կճատ է, աչքերը` սև ու խոշոր, իսկ ձախ աչքը մի քիչ կարմրավուն է, կնշանակի նա համեստ է, ամաչկոտ ու ողջամիտ:


     Բացասական նշաններ


     Հաստ հոնքերը, մանր աչքերը, հաստ շրթունքները և երկար քիթը կնոջ բացասական բնորոշիչներ են:


     Դավաճանության հակում


     Եթե կնոջ քիթը փոքր է, դեմքը` կլորիկ, բբերը շատ խոշոր են, իսկ մազերը` գանգուր, ապա կարելի է ասել, որ նա ամուսնուն դավաճանելու հակում ունի:


     Գործեր սարքող կամ գործամոլ


     Եթե մարդու աչքերը խոշոր չեն, և նա իրերին երկար է նայում, նշանակում է պարծենկոտ է, մեծամիտ ու բնույթով գործեր սարքող:


     Վատ բնավորություն


     Մեծ, սրածայր քիթը, սև աչքերը, երկար վարսերը, շատախոսության հակումը վատ բնավորության նշաններ են: Այսպիսի մարդը ամուսնական անհավատարմության արգասիք է:

Դավաճանության նշաններ

Բնավորության կոշտությունը, կարեկցության բացակայությունը, ժլատությունը, չկշռադատված խոսքը և գործերում անզորությունը ամուսնական անհավատարմության նշաններ են: Այսպիսի մարդը ամուսնական անհավատարմության արգասիք է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
17205 | 1 | 0
Facebook