Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գիտե՞ք ինչ, Ֆրանսուազ, - ասաց պարտիզպանը, - հեղափոխությունը պատերազմից լավ է, որովհետև երբ հեղափոխություն են հայտարարում, այդ հեղափոխության համար կռվի են ելնում միայն ցանկացողները»

19:31, cuma, 08 aralık, 2017
«Գիտե՞ք ինչ, Ֆրանսուազ, - ասաց պարտիզպանը, - հեղափոխությունը պատերազմից լավ է, որովհետև երբ հեղափոխություն են հայտարարում, այդ հեղափոխության համար կռվի են ելնում միայն ցանկացողները»

Իրավունքի ամենանզովյալ թշնամին արտոնությունն է:

Մարիա ֆոն Էբեր Էշենբախ (1830 - 1916), ավստրիացի գրող, դրամատուրգ

*****

Ոչ ոք ազատության դեմ կռիվ չի տալիս, մարդն ամենից շատ պայքարում է ուրիշների ազատության դեմ:

Կարլ Մարքս (1818 - 1883), փիլիսոփա, տնտեսագետ և հասաարակական գործիչ

*****

Մեկ այլ ժողովրդի ստրկացնող ժողովուրդն իր շղթաներն է կռում:

Կարլ Մարքս

*****

Դաժանությունը բնորոշ է վախկոտությամբ թելադրված օրենքներին, քանզի վախկոտությունը միայն դաժանությամբ կարող է գործուն լինել:

Կարլ Մարքս

*****

Իրավունքը երբեք չի կարող տնտեսակարգից ու դրանով պայմանավորված հասարակության մշակութային զարգացումից բարձր լինել:

Կարլ Մարքս

*****

Մենք դեմոկրատիան ենք ընտրում ոչ թե այն պատճառով, որ այն բարեգործներով է հեղեղված, այլ բռնակալությունից խուսափելու համար: Ընտրում ենք դեմոկրատիան` գիտակցելով հանդերձ դրա թերությունները:

Կարլ Ռայմունդ Պոպեր (1902 - 1994), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա, 20-րդ դարի ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը

*****

Հասարակական ազատությունը ոչ այլ ինչ է, քան բոլորի համար ընդունելի հասարակական արդարացի օրենքների բծախնդիր պաշտպանություն:

Կարլո Ջուզեպպե Բոտա (1766 - 1837), իտալացի պատմագետ

*****

Քաղաքական գործիչները բանաստեղծներին կշտամբում են, թե նրանք կյանքից կտրված են, բայց բանաստեղծները կարող են քաղաքական գործիչներին պատասխանել, թե նրանց քաղաքականությունը շատ հաճախ կյանքից շատ ավելի է կտրված:

Կարոլ Իժիկովսկի (1873 - 1944), լեհ գրող և գրաքննադատ

*****

Եթե հազարավորները միևնույն բանն են շարունակ ասում, կնշանակի դա կամ Աստծո խոսքն է, կամ էլ վիթխարի հիմարություն է:

Կարոլ Իժիկովսկի

*****

Եթե նույնիսկ լավ ճառը երեք անգամ կրկնես, նույնիսկ շունը զզվանքով կհամակվի:

Չինական ասացվածք

*****

Անցյալում գործած տխմար արարքը շատ հազվադեպ է աչքը չռում ներկայում գործած տխմարության վրա:

Կլոդ Ադրիանոս Հելվեցիուս (1715 - 1771), ֆրանսիացի փիլիսոփա

*****

Երբ պետությունը բանականությամբ է կառավարվում, ապա ամոթալի են աղքատությունն ու կարիքը, իսկ երբ պետությունը բանականությամբ չի կառավարվում, ապա ամոթալի են հարստությունն ու պարգևները:

Կոնֆուցիուս (Ն.Ք. 551 – 479 թթ.), չին փիլիսոփա

*****

Եթե սանձերը լավ բռնես, ձիերն իրենք իրենց կգնան:

Կոնֆուցիուս

*****

Մարդկությունը մեծագույն դժբախտությունների համար մասամբ պարգևատրվում է այն մեծ դասերով, որ բխում են այդ դժբախտություններից:

Քրիստիան Նեսթել (1820 - 1904), ամերիկացի գրող և հրատարակիչ

*****

Հասարակական կարծիքն այն մարդկանց կարծիքն է, որոնց կարծիքը երբեք չեն հարցնում:

Քշիշտոֆ Թեոդոր Տեպլից (ծնվել է 1933-ին), լեհ հրապարակախոս

*****

Դաժանությունը ցանկացած փլուզվող իշխանության վերջին ապաստարանն է:

Լուի Էժեն Վարլեն (1839 - 1871), ֆրանսիացի հեղափոխական, Փարիզի կոմունայի գործիչ

*****

Իր վիճակից գոհ ստրուկը կրկնակի ստրուկ է, որովհետև ոչ միայն նրա մարմինն է ստրուկ, այլև հոգին:

Լև Տոլստոյ (1818 - 1910), ռուս գրող

*****

Միայն այն հեղափոխությունն է օրհնյալ, որն ավերում է հինը միայն այն նորով, որն արդեն դրա պահանջն է դրել…Վերքը ոչ թե պետք է կպցնել կամ կտրել դեն նետել, այլ կենդանի բջիջով դուրս մղել:

Լև Տոլստոյ

*****

Ամենասովորական ու ամենամեծ դժբախտությունների տանող գայթակղություններից մեկը «Բոլորն են այդպես վարվում» խոսքերով հիմնավորվող գայթակղությունն է:

Լև Տոլստոյ

*****

Մեկ մարդու իշխանությունը մյուսների վրա առաջին հերթին իշխողին է կործանում:

Լև Տոլստոյ

*****

Դիկտատուրան օրինազուրկ, ուրեմն անկարգ պետությունն է: Դիկտատորի քմահաճույքը օրենքի դեր է կատարում:

Լուիս Ֆիշեր (1896 - 1970), ամերիկացի լրագրող, հրապարակախոս, Գանդիի ու Լենինի կենսագիր

*****

Այն կառավարությունները, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը, քանզի դրանք իրենց համար անհաճո ճշմարտությունն են տարածում, վարվում են այն երեխաների նման, որոնք ձեռքերով փակում են իրենց աչքերը, որպեսզի իրենց համար անհաճո բաները չտեսնեն:

Լյուդվիգ Բյորնե (1786 - 1837), գերմանացի գրող և հրապարակախոս

*****

Որպեսզի իշխանությունն էլ ավելի ուժեղանա, պետք է նրան սահմանափակել:

Լյուդվիգ Բյորնե

*****

Միայն ազատ ազգերը կամային բնավորություն ունեն:

Անն Լյուիզ Ժերմեն, բարոնուհի դը Ստալ կամ Տիկին դը Ստալ (1766 - 1817), ֆրանսիացի գրող

*****

Այնտեղ, որտեղ մեծ իմաստուններն իշխանություն ունեն, մարդիկ չեն նկատում նրանց գոյությունը: Այնտեղ, որտեղ իշխում են նվազ իմաստունները, ժողովուրդը վախենում է նրանցից, իսկ այնտեղ, որտեղ էլ ավելի նվազ իմաստուններն են իշխում, ժողովուրդը նրանց արհամարում է:

Լաո Ցզի (Ն.Ք. 640 – 531 թթ.), չին փիլիսոփա

*****

Խոսքի ազատությո՞ւն: Մենք չենք պատրաստվում ինքնասպանությամբ ավարտել մեր կյանքը:

Վլադիմիր Լենին (1870 - 1924), Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդը

*****

Դեմոկրատիան բուժուական պետության ձևերից մեկն է, որի թիկունքին կանգնած են ճշմարիտ սոցիալիզմի բոլոր դավաճանները:

Վ. Լենին (Սովետների 3-րդ համագումարում ունեցած ելույթից)

*****

Կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար հարկավոր է խղճի խայթ չունենալ ընկերներին ու ազգականներին բանտ նստեցնելիս:

Լի Կուան Յու (1923 - 2015), Սինգապուրի առաջին վարչապետ

*****

Եթե երկիր սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան:

Լի Կուան Յու

*****

Կոռուպցիայի դեմ պայքարը ամենավերևից պետք է սկսել:

Լի Կուան Յու

*****

Դեմոկրատիայի պայմաններում մեծամասնությունն է կառավարում, իսկ փոքրամասնությունը ցույց է տալիս, թե ղեկը որ կողմ պետք է պտտել:

Լոուրենս Փիթեր (1919 - 1990), կանադացի մանկավարժ

*****

Փոքրամասնությունը հաճախ մեծամասնություն է դառնում, որովհետև անկողնուց վեր է կենում ու քվեարկում է:

Լոուրենս Փիթեր

*****

Դեմոկրատիան դա մի գործընթաց է, որի ժամանակ մարդիկ ազատորեն քավության նոխազ են ընտրում:

Լոուրենս Փիթեր

*****

Դեմոկրատիան դա, ուղիղ ու առանց սայթաքումների դեպի փակուղի գնալու փոխարեն, ճանապարի ամեն քայլափոխին ճիշտ որոշում ընդունելու խոչընդոտին բախվելն ու սայթաքելն է:

Լոուրենս Փիթեր

*****

Դեմոկրատիան այն գործընթացն է, որի ընթացքում մարդիկ ընտրում են նրան, որը մեղքն իր վրա է վերցնում:

Լոուրենս Փիթեր

*****

Դեմոկրատիայի գլխավոր արատն այն է, որ միայն իշխանությունից զրկված կուսակցությունը գիտե, թե ինչպես պետք է կառավարել երկիրը:

Լոուրենս Փիթեր

*****

Երբ բոլոր մարդիկ ազատ կլինեն, նրանք նաև հավասար կլինեն, երբ նրանք հավասար կլինեն, նաև արադարամիտ կլինեն:

Լուի Անտուան դը Դեն Ժյուստ (1767 - 1794), Ֆրանսիական Մեծ հեղափոխության գործիչ

*****

Երբ նորամուծությունը շատ դժվար է լինում հաստատել, կնշանակի դրա անհրաժեշտությունը չկար:

Լյուկ դը Վոգենար (1715 - 1747), ֆրանսիացի փիլիսոփա

*****

Հասարակական կարծիքը վերջին ապաստանն է այն քաղաքական գործիչների, որոնք սեփական կարծիքը չունեն:

Մարշալ Քարթեր (1909 - 1993), ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն

*****

Անազնիվ միջոցներով շատերն են բարձրանում, և դա արդեն իսկ ցույց է տալիս, որ նրանց նպատակներները ևս բարի խոսքի արժանի չեն:

Միշել դը Մոնտեն (1533 - 1592), ֆրանսիացի գրող, փիլիսոփա

*****

Ամեն ինչի մասին հարկավոր է դատողություններ անել, միայն թե այդ դատողությունները հիմնված չլինեն հասարակական կարծիքի վրա:

Միշել դը Մոնտեն

*****

Գիտե՞ք ինչ, Ֆրանսուազ, - ասաց պարտիզպանը, - հեղափոխությունը պատերազմից լավ է, որովհետև երբ հեղափոխություն են հայտարարում, այդ հեղափոխության համար կռվի են ելնում միայն ցանկացողները:

Մարսել Պրուստ (1871 - 1922), ֆրանսիացի գրող

*****

Ռուսական օրենքների խստությունը մեղմանում է դրանք ոչ պարտադիր ի կատար ածելու հանգամանքով:

Միխայիլ Սալտիկով-Շչեդրին (1826 - 1889), ռուս գրող, լրագրող

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9358 | 0 | 0
Facebook